Ա Ահեղագոռ թշնամու դեմ Թե չծնվեին գիր ու դպրոց, Կրակակեզ պիտի լիներ Քրիստոնյա ազգը հայոց: Բ Բազմաթափառ տառերը բարկ Բացին ճամփան լինելության, Բագին դարձան,Աստվածաշունչ՝ Հայափրկիչ ու քաղցրահունչ: Գ Գեղեցկահյուս ու գեղանազ, Գեղակառույց,գեղահայաց Գրերով մեր՝ կրակ ու բոց, Գարունքացավ կյանքը հայոց:
Արեգակը՝ մի հրաշք, Տունը լցրեց ջերմությամբ, Սեր ու ժպիտ տվեց այգուն: Իմ ծառերը զորացան, Արմատները խորացան Ու ճյուղերը ծանրացան: Ողջու՜յն, արև՛ Ողջու՜յն, կյա՛նք:
... Կարդալ շարունակությունը »
Հայկի զարմի ազնիվ հունդը մեր հայ զինվորին ծնեց,
Հայոց ոգին նրան սնեց, հանց Երկրի տեր հար կնքեց:
Չի վերջացել պատերազմը, քուն չեն մտնում հայորդիք,
Բայց վայում է դեռ վայրագը եւ կաղկանձում է վախից:
Պիտի դողա մեր թշնամին Հայոց բանակի շնչից,
Քանզի որդին Հայկի զարմի՝ քաջ զինվոր է ծնունդի՜ց: ... Նա է տերը մեր սուրբ հողի՝ արյան գնով պահպանված,
Անկոտրում է նրա ոգին. հող չի զիջի թշնամյաց: