ՉԻ ՎԵՐՋԱՑԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Հայկի զարմի ազնիվ հունդը մեր հայ զինվորին ծնեց,
Հայոց ոգին նրան սնեց, հանց Երկրի տեր հար կնքեց:
Չի վերջացել պատերազմը, քուն չեն մտնում հայորդիք,
Բայց վայում է դեռ վայրագը եւ կաղկանձում է վախից:
Պիտի դողա մեր թշնամին Հայոց բանակի շնչից,
Քանզի որդին Հայկի զարմի՝ քաջ զինվոր է ծնունդի՜ց:
...
Նա է տերը մեր սուրբ հողի՝ արյան գնով պահպանված,
Անկոտրում է նրա ոգին. հող չի զիջի թշնամյաց:
Չի սասանի ո՛չ մի ոսոխ հավատամքը հայորդու,
Նրա սրտի բաբախյունն է Երկրի փառքը մշտարթուն:
Չի վերջացել պատերազմը, բայց մոտ է հեւքը հաղթերգի...
Կհնչեցնի Հայ բանակը, թող կաղկանձի թշնամին:
|