Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSՇաբաթ, 23.11.2024, 11:28



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Նորություններ [16]
Ուրախ խոհանոցիկ [1]
Սովորում ենք նկարել [1]
Մուլտֆիլմեր [3]
Բանաստեղծություններ [3]
Հումորներ [1]
Հեքիաթներ [4]
Վիկտորինա [2]
Մուլտաշխարհում [5]
Հետաքրքիր փաստեր [6]
Կարևոր է իմանալ [9]
Պատմվածքներ [5]
Քաղաքավարություն [1]
Հարցազրույց [2]
Հմուտ ձեռքեր [2]
Սովորում են նկարել [0]

Նորույթ


//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24907
Գովազդ
//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Գլխավոր էջ » 2013 » Հոկտեմբեր » 13 » Բանաստեղծություններ
14:14
Բանաստեղծություններ
Երգ լինելության
Անահիտ Սարգսյան

http://ericuk.do.am/_ph/2/2/912069727.jpg
Ա
Ահեղագոռ թշնամու դեմ
Թե չծնվեին գիր ու դպրոց,
Կրակակեզ պիտի լիներ
Քրիստոնյա ազգը հայոց:

Բ

Բազմաթափառ տառերը բարկ
Բացին ճամփան լինելության,
Բագին դարձան,Աստվածաշունչ՝
Հայափրկիչ ու քաղցրահունչ:

Գ
Գեղեցկահյուս ու գեղանազ,
Գեղակառույց,գեղահայաց
Գրերով մեր՝ կրակ ու բոց,
Գարունքացավ կյանքը հայոց:

Դ
Դառնաթախիծ մշուշն անցավ,
Դափնեզվարթ ծփաց դարձպարը,
Դալկությունը դայլայլ դարձավ,
Հավերժացավ հայոց զարմը:

Ե
Եղերամայր Հայաստանի
Եղերգության անհույս  ժամին,
Երկնաշնորհ սուրբ Մաշտոցը
Ելքը գտավ երանելի:

Զ
Զանգերն անուշ կարկաչեցին
Զրնգոցով զիլ,հայահո՜ւնչ,
Օրհնանք որպես՝ բորբ ծփացին
Հայոց գրերը զարդահյուս:

Է
Էլ ի՜նչ լինել, կամ չլինել...
Հայահառաչ մահվան գրկից
Ելնե'լ, ցոլա
'լ, լոկ բարձրանալ,
Հայոց վսեմ լեռնապարին փարվել,
Հնչե՜լ,հավերժանալ...

Ը
Ընդդեմ չարի ամենակուլ՝
Հայոց տառերը՝ զենք ու զինվոր,
Ընդվզումին այլահավատ՝
Աղոթքները ազգապահպան:

Թ
Թագադրեց հավերժությունը հայոց ազգին
Թանձրահնչուն հայոց երգով,
Թախծախռով բութ թմբիրից
Ելավ ազգը՝ հպարտ, փառքով:

Ժ
Ժայռապարին քաղցրադղորդ
Ժամհարների շունչը փարվեց,
Ամեն տառից Մեծ Մաշտոցի՝
Գիրք ու օրհնանք, «Մատյան» ծնվեց:

Ի
Իմաստախոհ, իմաստախոս,
Իմաստուն դու ու ինքնազոհ...
Քո անունով ապրում է հար
Ամեն դպրոց, Մեսրոպ Մաշտոց:

Լ
Լեռնաղբյուրի կարկաչի պես՝
Լիահնչուն ու լուսակեզ,
Թառեց ամեն հայի շուրթին
Հայոց բառը՝ որպես մի երգ:

Խ
Խառնախռիվ իր օրերում,
Խարխափումի անել գրկում
Խորշակահար պիտի կորչեր
Ազգը՝ առանց բոց գրերի:

Ծ
Ծագեց արև ծաղկաժպիտ,
Ծփաց՝ հագած ծավ-ծիրանի,
Ծնծղա ու դափ կանչեց պարի...
Ծնեց Կորյունը «Վարք Մաշտոցի»:

Կ
Կորյունը՝ հայոց պատմիչն անմահ,
Կերտեց կոթողը Մեծ ուսուցչի,
«...Որն իր աջով սուրբ հայրաբար...»
Ծնունդ տվեց հայ գրերին:

Հ
Հրովարտակ մի հաղթաբեր՝ ի դեմ չարի,
Հաղթերգ եղավ, իրավ, գյուտը հայ գրերի,
Եվ հայակուլ ու համակուլ թշնամու դեմ՝
Հրաբոսոր շունչը ելավ հայ բարբառի:

Ձ
Ձեռագրատուն ու հայ դպրոց...
Բացվեց ծաղկող հողում հայոց,
Թուխաչ, թուխծամ մանուկներ հոծ,
Ձոներգ որպես, հնչեցրեցին տառերը բոց:

Ղ
Ղողանջեց զիլ զրնգոցով
Հայ պատմիչներ՝ Խորենացու,
Եղիշեի ու Փարպեցու...
Ասքը հայոց ողջ պատմության:

Ճ
Ճաճանչավառ ճայթեց ուժով
Ճակատամարտը Մեծ Վարդանի,
Որ չդառնա ազգը գերին
Կրակապաշտ «մի չար դևի»:


Մ
Մահասարուռ մի մրրկածին՝
Հայոց դաշտում Ավարայրի...
Մասիս սարը վկա եղավ
Կրակապաշտի մահապարին:

Յ
Յուր ճառն ասաց ազատաշունչ
Մամիկոնյան մեծ զորավարը.
-Թե՝ հասել է ժամը մահվան՝
Թող քաջ մեռնենք՝ ի դեմ չարի,
Ի փրկություն հայոց ազգի:

Ն
Նենգ թշնամու, նեռ թշնամու
Նետի դեմ՝ գիր, տառ նախշահյուս
Նենգաժպիրհ թշնամու դեմ՝
Աննինջ սուրը ազատաբեր:

Շ
Շիրակացին՝ աստղագիտակ,
Շողապսակ որպես՝
Բացեց օրենքը տիեզերական,
«Խնդրագիրքը» կազմեց հայոց՝
Շքեղակուռ, շքեղաբոց:

Ո
Ոգենշնչված հավերժության գաղափարով,
Ոգեպնդված քաջ Վարդանի ոսկե սրով,
Որդիք հայոց՝ որմնադիր ու անվախ հերոս՝
Որպես զինվոր մարտի ելան որոտահոս:

Չ
Չար թշնամին քուն չմտավ...
Քոչվոր ցեղեր՝ բռի,անկիրթ
Հասան Անի, Կարս ու Կարին,
Հայոց երկիրն ավեր արին:

Պ

Պետք է մաքառել,պետք է մարտընչել
Հրոսակների դեմ արդն թուրքացած,
Պահանջ է ապրել պապերի հողում-
Միայն քաջից է թշնամին դողում:

Ջ
Ջուղա քաղաքն ավեր արին,
Մի Նոր Ջուղա հիմնադրեցին,
Ու տեղահան հայոց ազգի
Շինությունները հրկիզեցին:

Ռ
Ռազմափողեր հնչեցրեցին,
Ռամիկ, ռազմիկ ելան մարտի,
Ռահվիրաները հայոց ազգի
Ռազմադաշտում սուր ճոճեցին:

Ս
Սասունը դարձավ անառիկ բերդ,
Սարսուռ ապրեց վայրագ սուլթան,
Սերոբ Աղբյուր, Հրայր, Չավուշ...
Սատար եղան ազգին,պահապան:

Վ
Վաղնջական վիմաքարը որ անսասան մնա հավերժ,
Վշտահալած ու վշտահեղձ հայոց վաթանը չանեն ավեր,-
Վրնջացին ցասումնալից,
Փոշեթաթախ ու փրփրաբաշ հայոց ձիերը...

Տ
Տխրանվագ մի երգ դարձավ ճամփան հայի,
Տագնապաշունչ Դեր-Զորն՝ ուղի գերեզմանի:
Տվայտանքից խորով սրտի՝ պանդխտացավ,
Տարագնաց հայոց ազգը սփյուռք դարձավ:

Ց
Ցաքուցրիվ եղանք,ավա՜ղ,
Ցասումի դեմ նենգ թշնամու,
Ցողը որպես սարսուռ մաղեց,
Ցողեց հայոց հողը թափուր:

Ու
Ուխտագնաց, աստվածորդի ազգը, սակայն,
Ուխտադրուժ չեղավ երբեք,
Ուխտատեղի դարձած վաղուց՝
Մաշտոցաշունչ հողում ծաղկեց:

Փ
Փոթորկահույզ, բայց փրկարար
Մեսրոպավառ ճամփաներով՝
Փետրագրչով, արյան գնով, մաքառումով,
Սակայն փառքով, քանի՜ դարեր կա՜նք...
Պիտ լինենք մենք Մաշտոցի անմար լույսով:

Ք

Քաղցրադղիրդ զնգան պիտի
Հայաղողանջ զանգերը զիլ՝
Հանց ավետիս հավերժումի
Քանքարաշատ հայոց ազգի,
Քանդակազօծ խաչ-խաչքարի:

Օ

Օձաբներ թափուր չեն, չէ՜
Օձագալար հսկում են դեռ
Օրրանը հայոց որ ավերեն,
Հայոց զարմին որ օտարեն...

Ֆ

Ֆարսի դեմ՝ գիր հայաճաճանչ,
Մոգի դեմ՝ խաչ, քրիստոնյա,
Հայը՝ հավերժ,հայոցն՝ անմահ,-
Մաշտոցի սուրբ հոգին՝ վկա:

         


                                                                 Հեղինակ՝ Անահիտ Սարգսյան
                          
բանաստեղծ, արձակագիր, երգահան, Ուկրաինայի գրողների  միության անդամ 
                                                          
Ներկայացրեց՝  Արթուր Մանուկյան

Կատեգորիա: Բանաստեղծություններ | Դիտումներ: 5943 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Ադմինիստրատոր  
0

1 Ադմինիստրատոր  
0

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Հոկտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Ժամացույցիկ

                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2024