«Միություն 2015. հաղթանակի ժառանգները»
Օգոստոսի 17-ին,Ծաղկաձորում մեկնարկեց «Միություն 2015. հաղթանակի ժառանգները» ռազմամարզական հավաքը, որը կտևի օգոստոսի 17-ից 28-ը, նախկին ԽՍՀՄ 13 հանրապետությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ 500 պատանիների մասնակցությամբ:Հավաքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:Երաժշտական համարներով հանդես եկան մի շարք երգիչ-երգչուհիներ,որը ուղեկցվեց «Սարդարապատ» և «Զորական» համույթների ելույթներով:Ցուցադրական ելույթներ ունեցան նաև ՀՀ ԶՈւ պատվո պահակախումբը, ավիացիոն և հատուկ ստորաբաժանումների զինծառայողները:Նախարար Սեյրան Օհանյանը կարևորեց նմանօրինակ միջոցառումների անցկացումը` շեշտելով, որ յուրաքանչյուր համակարգից պետք է քաղել լավագույնը, օգտագործել և փոխանցել գալիք սերունդներին:
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» երիտասարդական կրթական ռազմամարզական կազմակերպությունների միջազգային մրցույթ-հավաքի մասնակիցների համար օգոստոսի 19-ը պատմամշակութային արժեքների այցելության օր էր:Հավաքի կազմկոմիտեի անդամները և մասնակիցները օգոստոսի 19-ին այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Հուշահամալիրում ծաղկեպսակ դնելուց հետո եղևնիների պուրակում տեղի ունեցավ ծառատունկի խորհրդանշական արարողություն:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մրցույթ-հավաքի մասնակիցները ծանոթացան ներկայացված նյութերին և ցուցանմուշներին:
«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» միջազգային երիտասարդական ռազմամարզական կրթական մրցույթ-հավաքի պատմամշակութային վայրեր այցելությունների ծրագիր-ժամանակացույցի համաձայն՝ օգոստոսի 19-ին հավաքի մասնակիցները այցելեցին նաև Մատենադարան, Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Գառնի, Գեղարդ և Սևան:
Աղբյուր`www.mil.am
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Նախարաը հանդիպեց «Միություն-2015»-ի և «Բազե-2015» հավաքների մասնակիցների հետ...
«Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» մրցույթ-հավաքների մասնակիցներին այցելեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա գտնվեց ընթացող ցուցադրական պարապմունքներին և վարպետության դասերին: Հավաքի մասնակիցների հետ զրույցում Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ մարզաբազայում անցկացվող միջոցառումները և սպորտային մրցույթներն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում են:«Միություն-2015»-ի մասնակիցների հետ հանդիպումից հետո նախարարն այցելեց Ծաղկաձորում անցկացվող «Բազե-2015» համահայկական հավաքի մասնակիցներին: Իր խոսքում Սեյրան Օհանյանն անդրադարձավ ռազմական գործի առանձնահատկություններին, հայկական զինված ուժերի զարգացման հեռանկարներին ու ժամանակակից մարտահրավերներին, ինչպես նաև խնդիրների լուծման ծրագրային մոտեցումներին:Բազեականներն հարցեր ուղղեցին նախարարին:
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ՀՀ նախագահը այցելեց «Միություն-2015»-ի մասնակիցներին
Ծաղկաձորում ընթացող «Միություն-2015. Հաղթանակի ժառանգներ-Հայաստան» մրցույթ-հավաքի մասնակիցներին օգոստոսի 22-ին այցելեց ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը դիտեց ռազմամարզական վարժանքները, ռազմական տեխնիկայի և Հայաստանում արտադրված ռազմատեխնիկական արտադրանքի ցուցադրությունը:Մրցույթ-հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահը խորհրդանշական է համարեց, որ միջոցառումն անցկացվում է հոբելյանական տարում՝ ի պատիվ Մեծ հաղթանակի 70-ամյակի:Օրն ամփոփվեց է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող թիմերի համատեղ մշակութային ծրագրով:
Աղբյուր`www.mil.am
-------------------------------------------------------------------------------------------------------------------------------