Քրիստափոր Կոլումբոս
1492
թվականներին, երեք նավ, Իսպանիայի դրոշի ներքո և Կոլումբոսի
հրամանատարությամբ կտրեցին անցան Ատլանտյան օվկիանոսը և հասան մի անծանոթ
մայրցամաքի:Համոզված, որ դա Հնդկաստանն է, Կոլումբոսը «հնդկացի» անվանեց
իրեն դիմավորող կարմրամորթ բնիկներին:Այնինչ, Կոլումբոսը հայտնագործել էր
մինչ այդ եվրոպացիներին անհայտ մի մայրցամաք, որն, ավելի ուշ, Ամերիգո
Վեսպուչիի անունով կոչվց Ամերիկա:Իսկ ամերիկյան բնիկների անունը մնաց «հնդկացի»:
Ամերիգո
Վեսպուչին այն բացառիկ հաջողակ ծովագնացներից է, ում անունով է կոչվել,
ըստ էության, իրենից առաջ հայտնաբերված Ամերիկա մայրցամաքը:
Ամերիգո
Վեսպուչին որպես ծովային ծառայել է Իսպանիայում, Պորտուգալիայում:
1499–1504 թթ-ին մասնակցել է մի քանի արշավախմբերի՝ դեպի Հարավային
Ամերիկայի հյուսիսային ափերը: Այդ մայրցամաքի հյուսիսային և արևելյան
ափերով նավարկելիս նա, հակառակ Կոլումբոսի, հանգել է այն եզրակացության, որ
այն նորահայտ աշխարհ է, և անվանել է Նոր Աշխարհ: Վեսպուչին իր
ճանապարհորդությունների մասին հաղորդել է նամակներով, որոնք այդ
ժամանակաշրջանում մեծ համբավ էին վայելում և բազմիցս վերահրատարակվել են: Լոթարինգիացի
քարտեզագիր Մ. Վալձեմյուլլերը Ք. Կոլումբոսի Հարավային Ամերիկայի երկրների
հայտնագործությունները վերագրել է Վեսպուչիին և, ի պատիվ նրա, առաջարկել
մայրցամաքն անվանել Ամերիկա: 1538 թ-ին ֆլամանդական քարտեզագիր Մերկատորն
իր քարտեզի վրա առաջին անգամ այդպես է անվանել նաև Հյուսիսային Ամերիկան:
Պորտուգալացի
ծովագնաց Ֆ. Մագելանը 1505–12թթ-ին մասնակցել է պորտուգալական
արշավախմբերին: Նա համոզված էր, որ Հարավային ծովի և Ատլանտյան օվկիանոսի
միջև կա մի նեղուց, այսինքն՝ ավելի կարճ ճանապարհ, որն Իսպանիան կկապեր
Հնդկաստանի և Համեմունքների կղզիների (Ինդոնեզիա) հետ:Այդ
նպատակով իսպանական Կառլոս I թագավորի հովանավորությամբ 1519 թ-ի
սեպտեմբերի 20-ին Մագելանի ղեկավարած 5 նավից («Տրինիդադ», «Սան Անտոնիո»,
«Սանտ Յագո», «Կոնսեպսիոն», «Վիկտորիա») բաղկացած արշավախումբն ուղևորվեց
դեպի արևմուտք: Կտրելով Ատլանտյան օվկիանոսը՝ հայտնաբերեց մի շարք կղզիներ
ու հասավ Հարավային Ամերիկայի ափերը՝ Լա Պլատայի գետաբերան: Անցնելով
Հարավային Ամերիկան Հրո Երկիր կղզուց բաժանող իր իսկ հայտնագործած նեղուցով
(հետագայում կոչվեց Մագելանի նեղուց)՝ կտրեց Խաղաղ օվկիանոսը (17.000 կմ) և
նավարկեց դեպի Ֆիլիպինյան կղզիներ: Տեղացիների հետ ընդհարման ժամանակ,
սակայն, Մագելանը սպանվեց: Ամբողջ արշավախմբից Իսպանիա վերադարձավ միայն
«Վիկտորիա» նավը՝ անցնելով Հնդկական օվկիանոսն ու շրջանցելով Աֆրիկան:
Այդպես կատարվեց առաջին շուրջերկրյա նավարկությունը, որը գիտական խոշոր
նշանակություն ունեցավ: Արթուր Մանուկյան և Անի Սարգսյան
|