Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSՇաբաթ, 23.11.2024, 12:13



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Նորություններ [16]
Ուրախ խոհանոցիկ [1]
Սովորում ենք նկարել [1]
Մուլտֆիլմեր [3]
Բանաստեղծություններ [3]
Հումորներ [1]
Հեքիաթներ [4]
Վիկտորինա [2]
Մուլտաշխարհում [5]
Հետաքրքիր փաստեր [6]
Կարևոր է իմանալ [9]
Պատմվածքներ [5]
Քաղաքավարություն [1]
Հարցազրույց [2]
Հմուտ ձեռքեր [2]
Սովորում են նկարել [0]

Նորույթ


//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24907
Գովազդ
//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 3 » Քաղաքավարություն
12:48
Քաղաքավարություն

Նվեր տալու կուլտուրա
Նվեր տալու կուլտուրա
Բոլորս էլ սիրում ենք նվերներ ստանալ և նվիրել:Նվերը ուշադրության,հարգանքի և սիրո նշան է,ընկերական, շնորհակալական զգացումի արտահայտություն:Սակայն կարևոր է իմանալ նաև նվեր ստանալու և նվիրելու մի քանի նրբություն:

1 Նվեր ընտրելիս հարկավոր է
առաջին հերթին հաշվի առնել ստացողիծ
նախասիրությունները:Մտերիմ մարդկանց
նվերները կարելի է ընտրել նրանց հետ
միասին:m  

2 Կարիք չկա նվերը հանձնելիս շեշտել նրա
գինը ևնկարագրել , թե որքան դժվարութ
յամբ
է այն ձեռք բերվել : Հարկավոր է նվերը 
մատուցել առանց գնապ
իտակի:

3 Բոլոր նվերներն էլ ավելի
գեղեցիկ է մատուցել
փաթեթավերված վիճակում:

4 Ծաղկեփունջը նվիրե`ք
ծաղիկների գլխիկները վեր պահած:
Ծաղիկները պետք չէ
նվիրել ամաչելով կամ դրանք
տոպրակի մեջ պահելով:


Շնորհավոր!
5 Եթե հըուրերից մի քանիսը նու
յն նվերն են բերել,
չպետք է դժգոհել, այլ պետք է
աննկատ կերպով հեռացնել դրանք հյուրերի աչքից:

6 նվերներ ընդունելիս պետք է
անպայման շնորհակալություն հայտնել:

Սիրելի' երեխաներ,ամենակարևոր նախապայմանը. նվերը մատուցեք
ի սրտե,ժպտալով,իսկ շնորհակալական խոսքերը լսեք համեստորեն:

                                                                              Լուսինե Ներսեսյան (թղտակից)

Կատեգորիա: Քաղաքավարություն | Դիտումներ: 1858 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Թղտակից  
0
ԹԱԹՈՍՆ ՈԻ ՄԱԹՈՍԸ

Թաթոսն ու Մաթոսը հարևաններ են լինում։ Թաթոսը խելոք մարդ ա լինում, լավ աշխատում, արտ ու ցան անում, բաղ ու բաղչա պահում իրա համար լավ ապրում ա։
Ամա Մաթոսը աստծու տված խելքիցը քիչ պակաս ա բլում։ Չի կարում արածը կարգին անի, որ լավ ապրի։

Մի օր էլ բռնացնում ա հարևանին, թե.

— Այ տա, Թաթոս,— ասում ա,— քեզ էլ մի լուծ եզ ունես, ինձ էլ մի լուծ եզ ունեմ։ Քու րնտանիքը իմի չափ ա։ Ես լուսը չբացված, քեզանից առաջ եմ վեր կենում գնում գործի, քեզանից էլ շատ եմ աշխատում։ Բա, էդ ինչի՞ցն ա, որ դու լավ ես ապրում, ես՝ չէ։

— Էդ նրանից ա,— ասում ա Թաթոսր,— որ դու կնկանդ խելքով ես ապրում։ Կնկանը կլսեն,— ասում ա,— ամա հազարիցը մեկ։ Թե ուզում ես լավ ապրես, կնկանդ հետ խորհուրդ արա, լսի ասածը, ամա հակառակն արա դո՛ւք էլ լավ կապրեք։

Մաթոսի կնիկն էլ իր մարդու խելքիցն ա ունենում, ամա դե կնիկ ա էլի, հազարիցը մեկ, նա էլ ա խելոք բան ասում, ամա Մաթոսր կնկանը ականջ չի դնում, ինչ կնիկն ասում ա հակառակն ա անում։

— Հիմի,— ասում ա,— որտեղ որ ա իմ բախտն էլ կբացվի։

Մի ձմռան օր էլ Մաթոսր բարձրանում ա կտուրը, որ ձյունը մաքրի, մաքրելով գալիս ա հասնում մի փտած գերանի գլխի։

— Այ մարդ,— ասում ա կնիկր,— դենը կանգնի, հրես վեր ես ընկնելու։

— Քու բանը չի,— ասում ա Մաթոսը,— ձենդ կտրի։

Կնիկը քանի ասում ա, Մաթոսը, էլ ավելի հակառակն ա անում։

— Ջհանդամը գլուխդ,–— ասում ա կնիկը,— որ մարդի չես լսում, վերընկի, շան սատակ ըլի։

Չանչ ա անում մարդուն՝ մտնում տուն։ Հենց տուն ա մտնում, մի դրմփոց ա լսում, հետն էլ`

— Վա՜յ մեռա՜, օգնեցե՜ք։

Կնիկը դուրս ա գալի տենում փտած գերանի հետ մարդը վեր ա ընկել, ոտը կոտրել։
Նոր էլ ի՜նչ։ Անղչի են կանչում, կոտրած ոտը կապում, Մաթոսին անկողին դնում։
Թաթոսը գալիս ա Մաթոսին տեսության։

— Էդ ի՞նչ ա, Մաթոս,— ասում ա,— էդ ի՜նչ ա է լել։

— Էլ մի խոսա, Թաթոս, ինչ որ էլել ա քու էրեսիցն ա էլել։ Դու ես մեղավոր։

— Ինչի՞, այ մարդ։

— Բա, դու չասեցի՞ր կնկանդ խոսքը չլսես։

— Պա, քու տունը չքանդվի,— ծիծաղում ա Մաթոսը,— չէ՞ ես քեզ ասի կնկանը կլսեն հազարից մի անգամ։

— Ասու՛մ ես էլի,— տնքում ա Մաթոսը,— բա ես հու գիտնական չեմ, ո՞նց իմանամ, թե հազարից էդ ո՞ր մեկն ա, որ պետք ա լսեմ։

Դրուստ, որ շատ դժվար ա Մաթոսի գործը։

Թե, որ ձեզանում գիտնական մարդ կճարվի, թող սովորացնի Մաթոսին։ Մեղք ա էդ մարդը։

— Տատի,— ասեց պիոներ թոռը,— մի հեքիաթ էլ ես գիտեմ, սազական կլինի՞, որ մեծերի կողքին ես էլ ասեմ։

— Ասա բալիկ ջան, քու հեքիաթն էլ քեզ սազական կլինի։Ու թոռը սկսեց.

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Ժամացույցիկ

                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2024