Ամառային արձակուրդն սկսվել էր:Երեխաները բակ էին իջել ու Ծառի տակ հավաքված՝ չգիտեին՝ ինչ մտածեն, որ ժամանակը հետաքրքիր անցնի:Լուսինեն խորասուզված գիրք էր կարդում: - Ի՞նչ ես կարդում, - նրա ուսի վրայով նայելով՝ հետաքրքրվեց Կոկոն: - Հին աշխարհի առասպելները, - պատասխանես Լուսինեն: - Հա՜,- ասաց Կոկոն, - հին ժամանակներ...:Ո՞նց չէ, հիշում եմ:Հիշում եմ, որովհետև ել էլ եմ կարդացել:Գիտե՞ս՝ ինչ հետաքրքիր գիրք էր. գունավոր նկարներով... - Իմացա,- տեղից վեր ցատկելով՝ ոգևորված բացականչեց Անին,- եկեք մեր բակի մասին գիրք գրենք: -Ու՛խ, ապրես,-հնարավորություն տվեց Կոկոն,- մե բակի պատմությունը կգրենք,թե ինչ հետաքրքիր բաներ են կատարվել:Թե չէ՝ մեկ էլ տեսար՝ տարիներ կանցնեն, ու ոչ ոք չի հիշի, թե ինչ լավ մարդիկ էին ապրում,ինչ հնարամիտ թռչուններ,Քուչոն...:Հենց ել էլ կգրեմ, ի՞նչ ենք երկար-բարակ մտածում: Որոշումը կայացրած համարելով՝ Կոկոն սկսեց պոչից մի հարմար փետուր ընտրել, որ պոկի,որպես գրիչ օգտագործի: -Իզուր մի՛ չարչարվիր,- մեջ ընկավ Տիգրանը,- ավելի լավ է՝ թողնես՝ գիրքը ես գրեմ:Մեր բակում պատմություն կա՞,որ ես մեջը խառնված չլինեմ, ուրեմն՝ իմ հիշողություններն ամենաշատն են: - Էդ էր պակաս,- վրդովվես Անին,- առաջինը ո՞վ մտածեց գիրք գրելու մասին:Ով որ մտածել է, նա էլ կգրի: - Կարելի՞ է,մի քիչ էլ ես գրեմ,- կամացուկ խնդրեց Լուսինեն,- գոնե կես էջ:Հա՞: - Չե՛,կտրուկ պատասխանեց Կոկոն,- դեռ փոքր ես,ի՞նչ ես հիշում,որ ինչ էլ գրես:Կմեծանաս կտեսնենք: - Կարո՞ղ եմ մի բան էլ ես առաջարկել,- անսպասելիորեն միջամտեց Ծառը:- Ես մեր բակի ամենահին բնակիչն եմ:Գիտե՞ք ինչե՜ր եմ հիշում...:Ձեր ծնողներին էլ եմ հիշում,երբ դեռ ձեզ պես վազվզում էին իմ ստվերի տակ:Դրա համր էլ թողեք՝ ես գրեմ: - Իսկ որ դուք գիշերները մուշ-մուշ քնած եք ու ոչինչ չեք տեսնու՜մ,-առարկեց Քուչոն:- Ավելի ճիշտ կլինի, եթե համաձայնվեք ու գործն ինձ թողենք: Պորզվեց՝ բոլորն էլ ուզում են, որ գիրքը հենց իրենք գրեն, և ամեն մեկն էլ մի բան գիտի,որ մյուսները չգիտեն:Սկսեցին վիճել ու ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս: -Չե՛,վեճով գործն առաջ չի գնա,- վերջապես ասաց Ծառը:Նա իսկապես շատ իմաստուն էր:- Պիտի փորձենք մի ելք գտնել:Բայց ո՞նց: -Ես գիտեմ,- առաջարկեց Գրիգորը,- եկեք վիչակ գցենք:Մենք քանի՞ հոգի ենք:Այդքան էլ թղթի թերթիկներ վերցնենք, մեկի վրա գրենք «գիրք»,իսկ մյուսները մաքուր թողնենք: -Հետո՞,- հետաքրքրվեցին ընկերները: -Հետո թղթերը կծալենք ու կլցնենք գլխարկի մեջ:Ամեն մեկը մի հատ քաշի:Ով գրած թերթիկը քաշ, նա էլ գիրքը կգրի: Գրիգորի առաջարկը բոլորին դուր եկավ, ու երեխաները գործ անցան: Երբ ծալված թերթիկներ գլխարկի մեջ էին,Ծառը հանդիսավոր ձայնով հայտարարեց. -Բարեկամնե՛ր, սկսում ենք վիճակահանությունը: Շուտով ամեն մեկը մի թերթիկ ձեռքին՝ հերթով սկսեցին բացել: Առաջինը Ծառը բացեց: -Ափսո՜ս սոսափեց Ծառը,- իմը փուչ դուրս եկավ:Ուրեմն՝ գրքում հիշողություններս չեն լինի: - Իմ թուղտն էլ է դատարկ,- հիասթափված՝ դատարկ թուղթը դնելով գրպանը՝ ասաց Լուսինեն: Հաջորդը Տիգրանի հերթն էր,բայց նրա թուղթն էլ դատարկ դուրս եկավ: -Ի՜նչ վատ ստացվեց,- դժգոհ բացականչեց նա,- հիմա ոչ ոք չի իմանա,թե ինչքան հետաքրքիր խաղեր եմ հորինել: -Այ քեզ բա՜ն,- զարմացավ Անին, որն արդեն համարյա համոզված էր, թե իր բախտն է բերելու,-իմն էլ է փուչ: - Տեսա՞ք:Որ ասում էի՜:Գիրքը ես եմ գրելու,-ինքնագոհ տեսքով հայտարարես Կոկոն ու բացեց թուղտը: Նրա թուղթն էլ դատարկ դուրս եկավ: - Ոչի՛նչ չեմ հասկանում:Լուսինե՛.ճիշտ ասա,երևի տառերը մոռացել էիր ու ոչ մի թերթիկի վրա ոչինչ չես գրել,-թուղտը շուռումուռ տալով, խիստ ձայնով բացականչես Կոկոն: Բայց Քուչոն ԼՈւսինեին օգնության հասավ: - Ոչ մի բան էլ չի մոռացել,սխալվում ես,- առարկեց Քուչոն ու ձեռքի թուղթը Կոկոյին պարզեց:Թղթի վրա չաղլիկ տպատառերով հստակ գրված էր՝ ԳԻՐՔ: - Գիրքը ես եմ գրելու,- հպարտ-հպարտ ասաց Քուչոն, ու աչքերը փայլեցին: -Է՜հ, բախտդ բերեց,- ափսոսանքով հոգոց հանեց Կոկոն ու Քուչոյին խնդրեց, որ գոնե գրելիս իր պատմություններից էլ մի եկուսը հիշի: - Չմոռանաս փաստերը ճիշտ հերթականությամբ թվարկել.ինչքան չլինի՝ պատմություն է,-հուշեց Ծառը: - Ու անպայման նկարներ էլ թող լինեն:Նկարներով ավելի հետաքրքիր է,- խուրհուրդ տվեց Անին: Քուչոն շվարեց: - Այդքանը մենակ ո՞նց անեմ,- անհանգստացավ նա: - Ինքդ չուզեցի՞ր, որ գիրքը դու գրես:Էլ ի՞նչ ես բողոքում,- զարմացավ Տիգրանը: -Հա,- գլուխը կախես Քուչոն,- ես կարծում էի, թե ոտանավորներ կգրեմ մեր բակի մասին,բայց չգիտեյի, որ հիշողություններ էլ եմ գրելու:Իսկ նկարել բոլորովին չեմ կարողանում: - Ինձ լսեք,- խոսեց Ծառը,- լավ կլիներ՝ միասին գրեինք՝ համագործակցելով: -«Հա-մա-գոր-ծակ-ցել» նշանակում է ընկերովի աշխատել,- բացատրեց Անին՝ երկար բառը վանկ-վանկ ասելով, որ Լուսինեն հիշի,- Ծատը ասում է, որ առանձին-առանձին գործ անելն ավելի դժվար է,քան միասին: - Ես Ծառի պատմածները գրի կառնեմ,- առաջարկեց Գրիգորը,- իմ ձեռագիրը լավն է: -Կարելի՞ է՝ ես ել քեզ օգնեմ,- խնդրեց Լուսինեն,- ես արդեն շատ վարժ եմ գրում, ազնիվ խոսք: -Ուրեմն՝ Ծառն ու Կոկոն կպատմեն,Քուչոն ոտանավորներ կհորինի,Լուսոն ու Գրիգորը կգրեն,Տիգրանը կնկարի,ես էլ վերջում կստուգեմ, որ հանկարծ սխալներ չլինեն, -ի մի բերեց Անին:- Ա՛յ թե հրաշալի գիրք կստացվի:Վերնագիրն էլ կլինի «Մեր բակի պատմությունը. հեղինակներ՝ բոլոր բնակիչներ»: երեխաներն իրենց որոշումներից գոհ՝ ուրախ ծափ տվեցին, իսկ Քուչոն հայտարարեց. - Ես արդեն նախաբան եմ հորինել:Կարդամ՝ լսեք.
Մի գիրք գրենք միասին Մեր ընկերության մասին, Թող բոլորը իմանան Ու մեզանով հիանան:
-Ապրե՛ս,- Քուչոյին գովեց Ծառը:-Ու բոլորն, ովքեր մեր գիրքը կարդան, կհասկանան, թե ինչ ճշմարիտ բան է համագործակցելը,- հետո նայեց Լուսինեյին ու,համենայն դեպս, բացատրեց,- այսինքն՝ գործը միասին անելը: Արթուր Մանուկյան