Հանդիպում...
Այսօր` ապրիլի 23-ին Նոր Նորք վարչական շրջանի համար 104 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դաստիարակչական, ճանաչողական բնույթի հանդիպում`Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, անչափահասների գծով բաժնի պետ,ոտիկանության գնդապետ Նելլի Դուրյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք բաժնի անչափահասների գծով բաժանմունքի պետ ոստիկանության մայոր Ռ.Եպիսկոպոսյանի հետ:Հանդիպմանը ներկա էին նաև` մի շարք դպրոցենրի տնօրեններ,փոխտնորեններ և աշակերտական խորհրդի նախագահներ իրենց հանձնախմբերի ղեկավարների ուղեկցությամբ: Քննարկումը սկսվեց ակտիվ կերպով և շարունակվեց մինչև վերջ:Հյուրերը բերեցին տարբեր օրինակներ,պատմեցին իրենց աշխատանքի և ջանքերի,ինչպես նաև սպասվող ծրագրեի, անչափահասների հանցագործությունների կանխարգելման մասին:Քիչ անց նաև ծավալվեց քննարկում աշակերտների և հյուրերի միջև:Աշակերտների արտահայտեցին իրենց կարծիքը,տվեցին հարցեր և ստացան սպառիչ պատասխաններ:Ի դեպ հանդիպան ընթացքում անընդմեջ հիեցվեց, որ նման ծրագրեը կկրեն շարունակական բնույթ և կնդլայնեն իրենց փակագծերը:Օրը անցավ շատ հագեցած և հետաքրքիր, կարծում ենք բոլորը մեծ բավականություն և նոր գիտելիքներ ստացան:
Տեսանյութ հանդիպումից...
Արթուր Մանուկյան
|