Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSՇաբաթ, 23.11.2024, 11:51



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Նորություններ [16]
Ուրախ խոհանոցիկ [1]
Սովորում ենք նկարել [1]
Մուլտֆիլմեր [3]
Բանաստեղծություններ [3]
Հումորներ [1]
Հեքիաթներ [4]
Վիկտորինա [2]
Մուլտաշխարհում [5]
Հետաքրքիր փաստեր [6]
Կարևոր է իմանալ [9]
Պատմվածքներ [5]
Քաղաքավարություն [1]
Հարցազրույց [2]
Հմուտ ձեռքեր [2]
Սովորում են նկարել [0]

Նորույթ


//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24907
Գովազդ
//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 17 » Նորություններ
15:38
Նորություններ

Հետաքրքիր ուղևորություն

Obrázek
Բարեկա'մս, ուզում եմ պատմել իմ վառ տպավորությունների մասին, որոնք մնացել են շուրջերկյա ճամփորդությունից հետո:
Մենք տեսել ենք աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը: Պատկերացնում ես, այն գրեթե երկու անգամ բարձր է աշխարհի ամենաբարձր շինությունից:
Ծովային կաթնասուններից ինձ հատկապես դուր են գալիս դելֆինները, որոնք ուղեկցում էին մեր նավը ծովային ճամփորդության ժամանակ: Դելֆինները յուրահատուկ ձայներ էին հանում և կարծես խոսում էին միմյանց հետ: Ամենասրտառոց դելֆինները մեզ հանդիպեցին Ամազոն գետում.դրանք վարդագույն էին: Ես էլ կարծում էի, թե դելֆինները լինում են միայն մոխրագույն և ապրում են բացառապես ծովերում:
Ես գիտեմ, որ կաղամբն ու վարունգը բանջարեղեն են: Մի անգամ սրճարանում մեզ մատուցեցին կաղամբ, որը բոլորովին նման չէր մեզ ծանոթ կաղամբին.այն ծովային կաղամբ էր, որը համարվում է ջրիմուռ: Իսկ ծովային վարունգը նույնիսկ բույս չէ. զարմացար, այն համարվում է փշամորդ կենդանի:
Մի անգամ մեր ուղևորության ընթացքում ընկանք ուժեղ կարկուտի տակ: Պատկերացնում ես, երկնքից ընկույզի մեծությամբ սառցե գնդիկներ էին թափվում, թեպետ կարկուտը սովորաբար լինում է շատ ավելի փոքր չափերի:
Հիմա էլ ուզում եմ պատմել այսբերգների` սառցալեռների մասին: Դրանք օվկիանոսներում լողացող հսկայական սառցե սարեր են, ընդ որում ջրից դուրս երևում է սառցալեռան միայն փոքր մասը, իսկ հիմնական մասը ջրի մեջ է: Սառցալեռները բաղկացած են մաքուր, քաղցրահամ ջրից և երբեմն հալեցվում են` խմելու ջուր ստանալու նպատակով: Դրանք շատ վտանգավոր են նավերի համար:
Պատկերացնում ես, մենք անցանք այն օվկիանոսով, որտեղ շատ վաղուց <Տիտանիկ> անունով մի հսկայական նավ բախվել էր սառցալեռան: Նման դեպքերից խուսափելու համար հիմա նավի անձնակազմը նախօրոք տեղեկացվում է սառցալեռների գտվելու մասին:

                                                    Անգելինա Աղաբաբյան

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1069 | Ավելացրեց: Խմբագիր | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Մարտ 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Ժամացույցիկ

                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2024