Այսօր` Մայիսի մեկին Երևանի կենդանաբանական այգին ազդարարեց իր այս տարվա պաշտոնական բացումը:Եկել էին շատ փոքրիկներ, հյուրեր, պատանիներ և նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ընտանիքի հետ:ericuk.do.am-ի թղտակցի հետ զրույցում` քաղաքապետը նշեց, որ շուտով կունենենանք առավել նորացված և եվրոպական ստանդարտներին համապատասխանող կենդանաբանական այգի:Սկսած ժամը 09:30-ից կենդանաբանական այգին սկսեց ներկայանալ հետաքրքիր նորություններով` նոր կենդանատեսակներով և բարեկարգված տեսքով: Փոքրիկ ընթերցողներին ներկայացվեց ԶՈՒ ամսագիրի նորացված տարբերակը,տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով և խաղային տաղավարներով: Օրը շատ հետաքրքիր անցավ, այգու տնօրինության խոսքով նման տարաստեսակ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ: