Հեքիաթային թագավորությունում լինում է չի լինում, Շրեկ անունով կանաչ
գույնի մի հսկա է լինում: Նա հպարտ միայնակությամբ ապրում էր անտառում և
հաշվում էր, որ անտառն իրենն է: Բայց մի անգամ կախարդական երկրի թագավոր
չար լիլիպուտ լորդ Ֆարկուադը բոլոր հեքիաթային բնակիչներին աքսորում է
Շրեկի ճահիճը: Այսպիսով կանաչ հսկայի խաղաղ կյանքը վերանում է: Շրեկը
որոշում է գնալ Ֆարկուադի մոտ, բայց դժբախտաբար վերջինիս տեղը միայն միայն
անվերջ խոսացող Էշը գիտեր: Բանակցությունների արդյունքում Ֆարկուադը
խոստանում է Շրեկին վերադարձնել ճահիճը, եթե Շրեկը հրաշունչ վիշապի կողմից
հսկվող անառիկ ամրոցից ազատել կարողանա գեղեցկուհի արքայադուստր Ֆեոնային:Դե ինչ տես` թե ինչպես են զարգանում դեպքերը, մաղթում եմ քեզ բարի դիտում...