Սիրելի՛ փոքրիկներ, այսպիսով, դուք կարդալով ու ծանոթանալով «Բկլիկ ատամիկի արկածներին»դուք կիմանաք, թե ինչքան կարևոր է ատամների ճիշտ խնամքը:Երբ պետք է մաքրել ատամներ, ինչպես, ինչ կարելի է ուտել,իսկ ինչը ոչ:Եթե դուք նույնպես ուզում եք ամուր և առողջ ատամներ ունենալ, ապա հետևեք այն խորհուրդներին, որոնք Բկլիկը ստացավ իր զբոսանքի ընթացքում:Կարծում ենք դու նույնպես կհետևես Բկլիկի օրինակին:
Լինում է, չի լինում մի ատամիկ,անունը՝ Բկլիկ: Մի օր Բկլիկը և նրա ընկեր Գորշուկը գնացին զբոսնելու:
Ճանապարհին նրանք հանդիպեցին քաղցրեղենի մի ամբողջ խմբի:Բկլիկը չդիմացավ գայթակղությանը և սկսեց մեկը մյուսի ետևից համտեսել դրանք: Գորշուկը զգուշացրեց Բկլիկին, որ քաղցրեղենը վնասում է ատամները:«Ի՜նչ համեղ են», -բացականչեց Բկլիկը և շարունակեց ուտել՝ չհետևելով Գորշուկի խորհրդին:
Որոշ ժամանակ անց խեղճ Բկլիկն արդեն պատված էր շաքարե կպչուն գնդիկներով:«Գիտե՞ս, ես ինձ վատ եմ զգում», - փնփնթաց Բկլիկը:«Ախր ինչու՞ կերար, չէ՞ որ ես քեզ զգուշացրեցի», -ասաց Գորշուկը: Գորշուկը մի փոքր մտածեց և ասաց. «Լա՛վ, արի՛ գնանք, ես գիտեմ, թե ով կարող է քեզ օգնել»:Ու նրանք գնացին պարոն Ատամի Խոզանակի մոտ:
«Պարոն Ատամի Խոզանակ, չե՞ք օգնի արդյո՞ք իմ ընկեր Բկլիկին՝ ազատվելու այս սարսափելի շաքարե գնդիկներից:Ախր դրանք շատ են տանջում իմ ընկերոջը»: «Մեծ հաճույքով, չ՞է որ դա իմ սիրելի զբաղմունքն է», -ասաց պարոն Ատամի Խոզանակը:
Վռնդելով շաքարե գնդիկներին՝ պարոն Ատամի Խոզանակը բացատրոմ էր Բկլիկին, թե ինչպես պետք է խնամել ատամները. «Ատամները պետք է մաքրել ամեն օր առավոտյան և երեկոյան խոզանակներով բոլոր կողմերից»: Քիչ հետո Բկլիկը ժպտալով ասաց. «Գիտե՞ք, ես արդեն լավ եմ զգում, նույնիսկ մի քիչ խուտուտ է գալիս»:
«Բայց կարծես թե մի աներես գնդիկ դեռևս անհանգստացնում է ինձ», -բողոքեց Բկլիկը:«Ոչի՛նչ, դրա հախից էլ կարող ենք գալ, -ասաց Գորշուկը: -Այս պարագայում մեզ կօգնի ատամնաթելը:Հիշի՛ր, որ դրա օգնությամբ դու կարող ես մաքրել ատամների արանքները»:
«Շնորհակալություն, Գորշու՛կ,այժմ ես ինձ առողջ և մաքուր եմ զգում, -բացականչեց Բկլիկը, -շատ կուզենայի, որ միշտ այսպես լավ զգայի»:
«Բկլի՛կ, իսկ դու գիտե՞ս, որ կան ուտելիքներ, որոնք կօգնեն քեզ միշտ առողջ ատամներ ունենալ:Ահա դրանցից մի քանիսը», -ասաց Գորշուկը՝ ծանոթացնելով Բկլիկին խնձորի,գազարի և կանաչեղենի հետ: «Ի՜նչ համեղ է», -ասաց Բկլիկը՝ խրթխրթացնելով կարմրաթուշ խնձորը:
«Բայց այդքանը դեռ բավական չէ առողջ ատամներ ունենալու հմար:Հիշի՛ր, որ կանոնավոր կերպով պետք է այցելես ատամնաբույժին», -խորհուրդ տվեց Գորշուկը:«Լա՛վ, արդեն ուշ է,տուն գնալու ժամանակն է:Ես շատ ուրախ եմ, որ դու այսօր սովորեցիր ինձ, թե ինչպես խնամեմ ատամներս, որպեսզի նրանք առողջ և ամուր լինեն»:
Հոջորդ առավոտյան նախաճաշից հետո,Բկլիկը խոզանակով մաքրեց իր ատամները...
... և հենց նույն երեկոյան՝ անկողին մտնելուց առաջ,Բկլիկը կրկին անգամ խոզանակով մաքրեց իր ատամները: Արթուր Մանուկյան