Ամանորյա փաթիլ
Սովորում ենք պատրաստել...

Ահա և ամանոր է և հարկավոր է տունը զարդարել, որքան հնարավոր է գեղեցիկ: ericuk.do.am-ը քեզ առաջարկում է պատրաստել ամանորյա գեղեցիկ փաթիլ,որը քեզ կօգնի զարդարել տոնածառը կամ բնակարանը:Ամանորը հեքիաթային տոն է, իսկ հեքիաթը պետք է դիմավորել մեծ ուրախությամբ և ջերմությամբ:Իսկ ես գիտեմ,որ դու շատ լավ ես պատրաստում,դե ինչ կարծում եմ, որ դու գեղեցիկ կպատրաստես փաթիլդ և շատ յուրօրինակ կզարդարես Ձեր տունը դրանով:
Փաթիլը պատրաստելու համար անհրաժեշտ են՝

.Գունավոր թուղտ
.Ֆլոմաստերներ
.Սոսինձ
.Մկրատ
.Ստվարաթղտե փաթիլ
Նախ սկսելու համար,վերցրու անհրաժեշտ պարագաները և հետևիր տրված առաջադրանքներին:
1. A4 ֆորմատի թուղտը ծալում ենք դեպի աջ,այ այսպես...

2.Հետո կտրում ենք ավելորդ մասը:

3.Հետո ծալում ենք այնպես, որ ստացվի այսպիսի ծալքեր:
4.Իսկ դրանից հետո ծալում ենք եռանկյունաձև:

5.Հիմա արա այնպես ինչպես տրված է նկարում:

6.Հետո նույնությամբ հակառակ:

7.Դա անելուց հետո ձախ մասը բեր և միացրու աջ մասին, այնպես ինչպես նկարում է:

8.Արդեն գործի ենք դնում ֆլոմաստերները և նկարում մեր ցանկությամբ զարդարանք,ես առաջրկում ես սա,բայց դու կարող ես քոնը մտածել:

9.Ստացվում է մոտավորապես այսպես՝:

10.Իսկ այժմ զգույշությամբ կտրում ենք ավելորդ մասերը:

11.Ահա և ստացվեց այսպես:

12.Հիմա բացում ենք և տեսնում մեր փաթիլը:

13.Ահա և վերջապես սոսնձում ենք ստվարաթղտե փաթիլը:

Ահա և ստացվեց մեր գեղեցիկ ամանորյա փաթիլը:

Արթուր Մանուկյան
|