Երկրագունդը պտտվում է ոչ միայն իր առանցքի շուրջ, այլև արեգակի:Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում Երկիրը կատարում է մեկ լրիվ պտույտ արեգակի շուրջը, կոչվում է տարի:Այդ ընթացքում Երկրի վրա հերթափոխվում են տարվա եղանակները՝ ձմեռ,գարունը,ամառ և աշուն:Դրանք փոխվում են Երկրագնդի առանցքի թեքության պատճառով: Իմ ուշի՛մ բարեկամ,ինչպես տեսնում ես,Արեգակը տարբեր կերպ է լուսավորում ու ջերմացնում Երկրի տարբեր մասերը:Մեկ երկրագնդի Հյուսիսային բևեռն է թեքված դեպի Արեգակը,մեկ՝ Հարավայինը:Տարվա եղանակները հյուսիսային և հարավային կիսագնդերում միշտ հակառակն են:Այժմ կուսումնասիրենք տարվա եղանակները և կիմանանք դրանց մասին ավելին:
Ձմեռ
Բարեկա՛մս, ե՛կ ծանոթանանք տարվա բոլոր եղանակներին: Քանի որ Ամանորը ձմռանն է լինում,սկսենք ձմռանից:Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է:Արևը հորիզոնից շատ չի բարձրանում,դրա համար էլ այն շատ թույլ է տաքացնում ու լուսավորում:Երկինքը գրեթե միշտ ամպամած է:Ցերեկները կարճ են,իսկ գիշերները երկար:
Ձմռանը ձյուն, է գալիս և շուրջ բոլորն ամեն ինչ ծածկվում է սպիտակ «վերմակով»:Ձյան փաթիլները շատ գեղեցիկ են և իրարից տարբեր:Ասես նրբին ճերմակ թիթեռներ լինեն:Իսկ դու երբևիցե փորձե՞լ ես բռնել ձյան փաթիլը:Գիտե՞ս, դա հնարավոր է միայն բրդյա ձեռնեցեվ:Եթե ձյան փաթիլն ընկնի տաք ափի մեջ, անմիջապես կհալչի՝ վերածվելով ջրի կաթիլի: Ձմռանը շատ հետաքրքիր է և ուրախ կարելի է չմուշկներով սահել,սահնակ քշել, ձնագնդիկ խաղալ և ձնեմարդ պատրաստել: Իսկ որո՞նք են ձմռան ամիսները:Արի ծանոթանանք:
Նոր տարին հիասքանչ տոն է,որը նշում են շատ ազգեր:Աշխարհի երկրների մեծ մասն այն նշում է հունվարի մեկին:Ամանորին մարդիկ նախապատրաստվում են. տոնածառ են զարդարում,համեղ ուտեստներ և նվերներ պատրաստում:
Գարուն
Գարունը հաջորդում է ձմռանը:Գարնանն արևը հորիզոնի նկատմամբ ավելի բարձր է լինում,քան ձմռանը:Այդ է պատճառը, որ գարնանն օրերը սկսում են տաքանալ, ցերեկները՝ երկարել,իսկ գիշերները՝ կարճանալ:Եվ գալիս է մի օր,որ գիշերվա ու ցերեկվա տևողությունները հավասարվում են:
Գարնանամուտին թեկուզ ցուրտ է, միևնուն է, ձյունը սկսում է հալչել:Արդեն դժվար է սահել սահնակով և պատրաստել ձնեմարդ:Գարունը շատ ջրառատ է՝ մի կողմից ձյունն է հալչում, մյուս կողմից էլ անձրևներ են տեղում:Այս եղանակին շատ դժվար է քայլել առանց թրջվելու՝ ամենուր ջրափոսեր են և մեծ ու փոքր առուներ:Իսկ դու գիտե՞ս՝ ինչ վտանգավոր է երբ տանիքներից կախված սառցա- լեզվակները սկսում են հալչել:
Իսկ որո՞նք են գարնան ամիսները:Արի՛ թվարկենք:
Գարունը հարուստ է տոնական օրերով:Ինձ համար դրանցից ամենասիրելիներն են Մարտի ութը և Ապրիլի յոթը:Այս օրերին շնորհավորում են բոլոր կանանց: Մարտ,Ապրիլ ամիսներին եղանակը շատ փոփոխական է լինում. արևոտ օրը կարող է հանկարծակի դառնալ քամոտ և անձրևոտ,կարող է նույնիսկ ձյուն տեղալ. չգիտես ինչպես հագնվել:
Ամառ
Ահա և ամառ է՝տարվա ամենատաք եղանակը:Ամռանը ցերեկները գիշերներից երկար են,արևը շատ վաղ է ծագում,իսկ մայր է մտնում ուշ:Արևն ամռանը հորիզոնի նկատմամբ շատ բարձր դիքում է գտնվում:
Ամռանը լինում է տաք, նույնիսկ՝ շոգ:Տարվա այս եղանակը բույսերն ու կենդանիներն շա՜տ են սիրում:Ամենուր կարելի է տեսնել գույնզգույն գեղեցիկ ծաղիկներ:Ծառերն ու թփերը պտղակալում են:Ամռանը կենդանիները դյուրությամբ են սնունդ հայթայթում: Ամռանը կյանքը եռում է. հողագործները հավաքում են իրենց առաջին բերքը, երեխաները աղմկում են,խաղում բակում,անտառում սունկ ու հատապտուղներ հավաքում,ձուկ բռնում:Ջուրը ջրավազաններում այնքան է տաքանում,որ կարելի է լողալ և արևային լոգանք ընդունել:
Իսկ հիմա արի՛ թվարկենք ամառվա ամիսները:
Բարեկա՛մս,դու իհարկե տեսել ես,որ ամռանը մարդիկ երբեմն քայլում են հովհանոցներով, նույնիսկ երբ անձրև չի տեղում:Իսկ գիտե՞ս ինչու:Նրանք պաշտպանվում են արևի ուժեղ ճառագայթներից:Եթե մարդը շատ երկար ժամանակ կանգնի արևի տակ,վատ կզգա:Ուժեղ լույսը տհաճ է նաև աչքերին, որոնք նույնպես պետք է պաշտպանել:Դրա համար էլ խորհուրդ է տրվում երկար չմնալ արևի տակ, կրել արևային ակնոցներ ու գլխարկներ:
Աշուն
Ամառն իր տեղը զիջում է երփներանգ աշնանը:Արևն աշնանը հորիզոնին ավելի մոտ է լինում, քան ամռանը:Ցերեկները աստիճանաբար կարճանում են,իսկ գիշերները՝ երկարում:Աշնանը կա մի օր,երբ ցերեկվա ու գիշերվա տևողությունները հավասար են:
Աշնան սկզբին դեռ տաք է,սակայն եղանակը կամաց-կամաց ցրտում է:Երկինքը հաճախ ամպամած է,իսկ անձրևները հորդառատ են ու սառը:Փչում են ուժեղ քամիներ՝ պոկոտելով ծառերից չորացած տերևները և ծածկելով գետինը:Ցրտերին պատրաստվում են ոչ միայն բույսերը, այլև կենդանիները:
Հիմա էլ ծանոթանանք աշնան ամիսներին:
Աշունն ուսումնական տարվա սկիզբն է:Ամբողջ աշխարհում սեպտեմբերի մեկը նշվում է որպես գիտելիքի օր: Դպրոցը մի մեծ աշխարհ է, որտեղ երեխաները ձեռք են բերում շատ գիտելիքներ և լավ ընկերներ:Դպրոցն ունի իր կանոնները, որոնց պետք է հետևել:Օրինակ՝ դպրոց պետք է գնալ ժամանակին,կոկիկ հագնված,տնային աշխատանքները կատարած և այլն: Արթուր Մանուկյան