Տիեզերագնացները կամ աստղանավորդները հատուկ պատրաստություն անցած օդաչուներ են,ովքեր տիեզերանավով թռչում են տիեզերք:Թռիչքից առաջ տիեզերակագնացները մարզվում են Երկրի վրա,որովհետևնրանք պետք է երկար ժամանակ գտնվեն տիեզերանավում կամ տիեզերակայանում:Ռուսաստանում նրանց անվանում են «տիեզերագնացներ»,իսկ ԱՄՆ-ում`«աստղագնացներ» կամ «աստղանավորդներ»:Սա գալիս է տիեզերքի նվաճման դարաշրջանից,երբ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը թշնամական թշնամական պետություններ էին համարվում: ՈՒղեծրում գտնվելիս Երկրի ձգողության ուժը դադարում է ազդել տիեզերագնացերի վրա,նրանք դառնում են անկշռելի ու սկսում են «լողալ» տիեզերանավի խցիիկում:Անկշռությունը բացասաբար է ազդում տիեզերագնացների օրգանիզմի վրա,և լավ մարզավիճակը պահպանելուհամար նրանք ստիպված են ամեն օր լրջորեն մերզվել հատուկ մարզասարքով: Տիեզերագնացներն ուսումնասիրում են Երկիր,հեռավոր աստեղերն ու գալակտիկաները,դրանք շրջապատող տիեզերական տարածությունը:Նրանք տիեզերանավից արձակում են արբանյակներ,հարկ եղած դեպքում`նորոգում դրանք,ուսումնասիրում են անկշռության ազդեցությունն իրենց և իրենց հետ գտնվող կենդանի օրգանիզմների վրա,սինթեզում են այնպիսի նյութեր,որոնց ստացումը Երկրի վրա չափազանց դժվար է: Տիեզարագնացները կատարում են տիեզերական թռիչքներ դեպի տիեզերք:Տարբեր երկրներում «տիեզրական թռիչք» հասկացությունը տարբեր տիպի է ընկալվում:Օրինակ ԱՄՆ-ում տիեզերական թռիչք է համարվում Երկրի մակերևույթից ութսուն կիլոմետրից ավելի բարձրության հասնող թռիչքը:Միջազգային տիեզարական կազմակերպությունը տիզերական թռիչք է համարվում հարյուր կիլոմետրը գերազանցող թռիչքը:Սա կապված է աստղագիտական այն սահմանման հետ,որ տիեզերքը սկսվում է Երկրի մակերևույց հարյուր կիլոմետր բարձրությունից:Ռուսաստանում տիեզերական թռիչք է համարվում այն թռիչքը,որի դեպքում տիեզերանավը մեկ պտույտ է կատարում Երկրի շուրջը: Տիեզերագնացությունը հիմնականում զարգացում է ապրել ԽՍՀՄ-ում և ԱՄՆ-ում:Երկար տարիներ շարունակ այս պետությունները համարվել են տիեզերագնացության առաջատարներ:2003թ.-ին նրանց է միացել Չինաստանը` տիեզարական թռիչք իրականցնելով սեփական տիեզերանավով:Ներկայումս տիեզերական թռիչոներ են իրականցնում երեք երկրենր`ԱՄՆ-ը,Ռուսաստանը և Չինաստանը,որոնք համարվում են տիեզերական տերություններ:Այս երեք տերությունների տիեզերանավերով տիեզերական թռիչքներ են կատարել աշխարհի շուրջ հիսուն պետությունների տիեզերագնացներ:Մինչ օրս տիեզերական թռիչքներ են կատարել ավելի քան հինգ հարյուր տիեզերագնացներ,որոնցից հիսունվեցը կանայք են:Ապրլիլ տասներկուսը համարվում է համաշխարհային տիեզերագնացության օր:Այդ օրը խորհրդային «Վոստոկ-1» տիեզերանավով տիեզերք է թռել ռուս տիեզարագնաց Յուրի Գագարինը: