Հայրիկ Կառլոն ապրում էր աստիճանների տակ գտնվող փոքրիկ սեյնակում:Նրա տան միակ զարդարանքը կարմիր կրակով բոցավառվող օջախն էր և դրա վրա եռացող կաթսան:Բայց, ցավոք, ո՛չ օջախը, ո՛չ կրակը և ո՛չ էլ կաթսան իրական չէին.դրանք նկարված էին հին կտավի վրա: Սակայն մի օր ամեն ինչ փոխվեց: Ծերունի Կառլոն մի փայտի կտորից, որը բերել էր իր մտերիմ ընկեր Ջուզեպպեն, տիկնիկ պատրաստեց, որն անմիջապես կենդանացավ և սկսեց ծիծաղել:Տիկնիկը երկար քիթիկով, շատ զվարճալի, ուրախ, բայց միաժամանակ չարաճճի տղա էր:Հայրիկ Կառլոն նրան անվանեց Բուրատինո և շատ կապվեց նրա հետ:Կառլոն աղքատ մարդ էր, բայց որպեսզի Բուրատինոն գնա դպրոց և խելացի տղա դառնա, վաճառեց իր միակ բաճկոնն ու Բուրատինոյի համար գնեց այբենարան:Հաջորդ օրը, երբ Բուրատինոն ուղևորվում էր դպրոց, տեսավ, որ իրենց քաղաքի հրապարակում նոր ներկայացմամբ պատրաստվում է հանդես գալ տիկնիկային թատրոնը:Բուրատինոն այնքան զմայլվեց, որ ստիպված վաճառեց իր միակ թանկարժեք իրը՝ հայրիկ Կառլոյի նվիրած այբենարանը, և այդ գումարով գնեց ներկայացման տոմս:Հենց այդտեղ էլ նա ծանոթացավ և ընկերացավ տիկնիկ-դերասանների հետ:Նա իմացավ,որ թատրոնի տնօրենը երկա՜ր-երկա՜ր մորուքով Կարաբաս Բարաբասն է:Նա շատչար մարդ էր,հաճախ էր պատժում և ծեծում իր տիկնիկներին: Դա էր պատճառը, որ բոլոր տիկնիկները ցանկանում էին նրանից փախչել:Կարաբաս Բարաբասը նկատեց Բուրատինոյին և, չգիտես ինչու, շատ ուրախացավ, երբ իմացավ, որ Բուրատինոն ապրում է մի այնպիսի տնակում, որտեղ պատի վրա օջախ է նկարված:Այնքան ուրախացավ, որ Բուրատինոյին հենց այնպես մետաղադրամներ նվիրեց:Այդ օրը Բուրատինոն ծանոթացավ նաև աղվես Ալիսի և կույր ձևացող կատու Բազիլիոյի հետ:Ալիսն ու Բազիլիոն գողեր էին, բայց Բուրատինոն այդ մասին չգիտեր:Նրանք Բուրատինոյին տարան հիմարների երկիր:Այնտեղ՝ հրաշքների դաշտում, նրանք Բուրատինոյին խաբեցին, ասելով որ նա իր մետաղադրամները թաղի հողի մեջ, որպեսզի դրանք մեծանան և փողի ծառ դառնան:Միամիտ Բուրատինոն հենց այդպես էլ արեց՝ մտածելով,որ եթե փողի ծառն աճի հայրիկ Կառլոն այլևս ոչ մի բանի կարիք չի ունենա: Բայց խորամանկ կատուն ու աղվեսը հողի տակից հանեցին դրամները, վազեցին ոստիկանություն և այնտեղ խաբեցին՝ ասելով, որ Բուրատինոն վտանգավոր հանցագործ է:Ոստիկանները բռնեցին Բուրատինոյին և գցեցին լճակը:Լավ է, որ Բուրատինոն փայտից էր. նա չխեղդվեց:Հենց այդ լճակում էր ապրում ծեր կրիա Տորտիլլան:Բարի Բուրատինոն դուր եկավ Տորտիլլային:Նա Բուրատինոյին նվիրեց մի ոսկի բանալի և ասաց, որ այդ բանալու գաղտնիքը հայտնի է միայն չար Կարաբաս Բարաբասին:Բուրատինոյին մնում էր իմանալ այդ գաղտնիքը... Եվ այսպես, երբ Կարաբաս Բարաբասը և իր ընկեր Դուրեմարը պանդոկում ճաշում էին, Բուրատինոն թաքուն մտավ մի մեծ սափորի մեջ: Հանկարծ Կարաբաս Բարաբասը սափորի միջից ձայն լսեց.«Բացի՛ր գաղտնիքը... Բացի՛ր գաղտնիքը... որտե՞ղ է գտնվում այն դուռը, որը բացվում է ոսկե բանալիով»:Կարաբաս բարաբասը այնքան վախեցավ խոսող սափորից,որ կակազելով ասաց.«այդ դուռը գտնվում է Կառլոյի սեյնակումգտնվող կտավի ետևում»:երբ Բուրատինոն իմացավ բանալու գաղտնիքը, ցանկացավ դուրս գալ սափորից և փաղչել:Սակայն
այդ պահին նրան նկատեց Կարաբաս Բարաբասն ու ընկավ նրա հետևից:Այդ ժամանակ
Բուրատինոն գիտեր թե ինչ պետք է անել:Նա փախավ անտառ և այնտեղ գտավ իր
ընկեր-տիկնիկին՝Մալվինային՝ կապույտ մազերով աղջկան,Պյեռոյին, որը
սիրահարված լինելով գեղեցկուհի Մալվինային՝ նրա համար հնարում էր տխուր
բանաստեղծություններ ու երաժշտություն, և նրանց հավատարիմ ու անվախ պուդել
Արտեմոնին: Պարզվեց տիկնիկները փախել էին Կարաբաս Բարաբասից և թաքնվում էին
անտառում:Կարաբաս Բարաբասը, զայրացած այն բանից, որ ասել է ոսկե բանալու
գաղտնիքը, անտառով մեկ որոնում էր բուրատինոյին ու իր տիկնիկներին:Բայց
ընկերներին հաջողվեց փաղչել:Նրանք միասին գնացին հայրկ Կառլոյի տուն և ոսկե
բանալիով բացեցին կտավի ետևում գտնվող դուռը այդ դուռը նրանց տարավ մի
հիանալի տիկնիկային թատրոն:Այդ օրվանից նրանք միասին բարի ու հեքիաթային
ներկայացումներ էին խաղում այդ զարմանահրաշ տիկնիկային թատրոնում:Իսկ չար
Կարաբաս Բարաբասը մնաց միայնակ՝ իր չարության և երկա՜ր-երկա՜ր մորուքի հետ: Արթուր Մանուկյան