Տաթև Ենգիբարյան Բացառիկ հարցազրույց Տատթև Ենգիբարյանի հետ
. Տաթև՛, քանի՞ տարեկանից ես սկսել երգել:
-Երգել սկսել եմ դեռևս վեց տարեկանից: . Որո՞նք են եղել քո առաջին բեմերը: -Առաջին բեմերս եղել են «դո,ռե,մի» համույթում:
. Ազատ ժամանակ ինչո՞վ ես սիրում զբաղվել: -Ազատ ժամանակ հիմնականում սիրում եմ գիրք կարդալ:
. Ունե՞ս քույրիկ կամ եղբայր,սիրում ես նրանց:
-Ունեմ եղբայր ու խելագառվում եմ նրա համար,սիրելը մեղմ է ասված:
. Քո հաջողությունների ընթացքում ովքե՞ր են միշտ կողքիդ եղել և երկրպագել քեզ:
-Իհարկե միշտ կողքիս են եղել՝ ծնողներս,ընկերներս,բարեկամներս,իմ շա՜տ սիրելի ուսուցիչները,բայց իմ ամենամեծ երկրպագուն տատիկս է:
. Ի՞նչ մրցույթների ես մասնակցել և ի՞նչ տեղեր ես զբաղեցրել:
-Երկու տարի շարունակ մասնակցել եմ մանկական եվրոտեսիլի նախընտրական փուլին,զբաղեցնելով 2-րդ և 3-րդ տեղերը,մասնակցել եմ «Նոր ալիք» երաժշտական մրցույթին, որտեղ նունպես ունեցել եմ հաջողություններ:
. Քո երգացանկից ո՞ր երգն ես առավել շատ սիրում:
-Իմ բոլոր երգերն էլ սիրում եմ, չեմ կարող առանձնացնել:
. Իսկ ապագայում ի՞նչ ծրագրեր ունես, արդյոք ճիշտ է որ պատրաստվում ես նոր տեսահոլովակի թողարկման:
-Այո նոր երգի հետ աշխատանքներ են տարվում,հավանաբար հաջորդ տարի կլինի նաև տեսահոլովակ:
. Իսկ ունես կուռքեր երաժշտական ասպարեզում:
-Երաժշտական ասպարեզում շատերին եմ սիրում:
. Իսկ գիտեիր ericuk.do.am-ի մասին մինչ այս, և երբևե այցելել կամ օգտվել ես մեր կայքից:
-Խոստանում եմ այսուհետև հետևել Ձեր կայքի նորություններին,ինձ այն շա՜տ է դուր եկել:
. Որպես վերջաբան ունես բարեմախթանքներ քո երկրպագուներին,ընկերներին և մեր կայքի այցելուներին: -Ցանկանում եմ շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը,ուզում եմ որ բոլոր մարդիկ շրջապատված լինեն վառ գույներով,Շնորակալություն Ձեր կայքին՝ ericuk.do.am-ին: