Ռոջերի ցրվածությունը հաճախ էր պատճառ դառնում, որպեսզի նրա մոտ խնդիրներ ծագեն:Սակայն, այդ պահերին նրա չորքոտանի ընկերները միշտ օգնության էին հասնում:
Ամեն օր Ռոջերը շնիկներին տանում էր զբոսանքի:Բայց, քանի որ նա ահավոր թափթփված էր, միայն հավաքելու համար ավելի շատ ժամանակ էր վատնում, քան տևում էր զբոսանքը. Կամ նա չէր գտնում կոշիկները,կամ բանալիները:Շնիկները, որոնք չէին համբերում,թե երբ պետք է դուրս գան փողոց, միշտ օգնում էին նրան գտնել անհրաժեշտ իրերը: Այսօր Ռոջերը բարձր տրոմադրություն ուներ, քանի որ պետք է նոր հեծանիվը փորձարկեր: -Մենք հաշված րոպեներում կհասնենք զբոսայգի, չէ որ ես արդեն անիվների վրա եմ,-ասաց նա քոթոթներին: Նա դարպասներից դուրս եկավ ոտնակներն պտտելով, իսկ քոթոթները ուրախ հաչոցներով սլացան նրա ետևից: Քոթոթները զբոսայգի հասնելուն պես, անցան իրենց խաղին, սիկ Ռոջերը իր սովորության համաձայն որոշեց նստել նստարանին և ամսագիր կարդալ:Բայց նախքան այդ նա պատք է կանգնեցներ հեծանիվը, որպեսզի այն չգողանան: Ռոլլին այդ պահին անցնում էր նրա կողքով,երբ շղթայով հեծանիվը կապում էր երկաթե ձողին:Քոթոթը կանգ առավ և նայեց,թե Ռոջերը ինչ թվերի կոմբինացիա է դնում կողպեքի վրա: -4...7...6,-քթի տակ մրթմրթաց Ռոջերը: Ռոլլին մտքում պահեց այն և շարունակեց ծաղալ:Բավականին ծաղալուց և վազելուց հետո, քոթոթները վազեցին տիրոջ մոտ:Ռոջերը հասկացավ, որ քոթոթները պատրաստ են տուն վերադառնալ:Նա մոտեցավ հեծանիվին,բայց հանկարծ տխրեց: -Ես մոռացա թվերը,-ասաց նա: -Մ-մ-մ...-հոգոց հանեց Բծավորը,-մինչև նա կհիշի,գիշերը կգա: -Ես գիտեմ թվերի կոմբինացիան,-բարձր հաչաց Ռոլլին,-ես տեսա,թե ինչպես նա հավաքեց 4,7,6: _Դա լավ է,բայց մենք ինչպե՞ս կասենք այդ Ռոջերին:Նա չէ որ չի հասկանում մեր հաչոցները,-ասաց Բծավորը: Ռոլլին քիչ մտածելուց հետո, իր մոտ կանչեց երեք քոթոթներին ր կարգադրեց, որպեսզի մոտենան Ռոջերին և հաչան: -Դուք ինձ խանգարում եք,ես չեմ կարող ձեր պատճառով մտքերս հավաքեմ,-դժգոհ ասաց Ռոջերը:Բայց քոթոթները չէին լռում: Ռոջերը հետ շրջվեց և ուշադիր նայեց նրանց:Առաջին քոթոթի մեջքին 4 բիծ էր, երկրորդի վրա 7,իսկ երրորդի 6... -4,7,6. Սա իմ թվերի կոմբինացիան է,-բաղավեց նա: Նրանք ուղևորվեցին դեպի տուն:Ռոջերը պտտում էր ոտնակները,իսկ շնիկները վազում էին նրա կողքով:Եվ երբ Ռոջերը մոռանում էր կողպեքի թվերի կոմբինացիան,խելացի դալմատինները միշտ օգնում էին նրան հիշել այն: