Հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը
ծնվել է 1921թ. Երևանում: Բաբաջանյանի հայրը շնորհալի մարդ էր, ֆլեյտա էր
նվագում: Նրա ընտանիքում սիրւմ էին երաժշտությունը: Իսկ փոքրիկ Առնոյի
կյանքում առաջին հանդիպումը իսկական կոմպոզիտորի հետ, տեղի է ունեցել
մանկապարտեզում: Նա միշտ սիրով է հիշել այդ հանդիպումը. «Մի անգամ եկավ մի
այցելու: Այդ մարդը խնդրեց մեզ երգել, որպեսզի իմանա, թե ով լավ ձայն ունի:
Ես նույնպես երգեցի և ռիթմի տակ ծափ տվեցի: Այդ մարդը լսեց ու ասաց, որ
պիտի զբաղվեմ երաժշտությամբ: Ավելի ուշ իմացա, որ այդ մարդը Արամ Իլյիչի
Խաչատրյանն էր»:
1929 թ Բաբաջանյանը ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական
դպր
... Կարդալ շարունակությունը »
Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:
Մարտիրոս Սարյանի անեցի նախնիները գաղթել են Ղրիմ, որտեղից նրանց շառավիղները տեղափոխվել են Նոր Նախիջևան: Սարյանը
1895 թ-ին ավարտել է Նոր Նախիջևանի հայ-ռուսական հանրակրթական, 1903 թ-ին՝
Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության
ուսումնարանները, կատարելագործվել Վալենտին Սերովի և Կոնստանտին Կորովինի
դիմանկարի արվեստանոցում: Սովորելու տարիներին ստեղծել է մոր՝
... Կարդալ շարունակությունը »
Իսահակյան Ավետիք Սահակի (1875, Ալեքսանդրապոլ - 1957, Երևան), բանաստեղծ,
արձակագիր, հասարակական գործիչ: Հայաստանի ԳԱ ակադեմիկոս: Սովորել
է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝
որպես ազատ ունկնդիր:
Գրակ. գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել
է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝
ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ,
մասնակցել Ալեքսանդրապոլից Արեւմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի
ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին
ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:
Աղայան Ղազարոս Ստեփանի (Ապրիլի 5, 1840 - Հունիսի 20, 1911), հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս։
Ծնվել է ապրիլի 4–ին, Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։
Սկզբնական
կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղի քահանա Տեր-Պետրոսի
մոտ։ 1853-ին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մեկ տարի հետո
ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում:
1877-79 թթ-ին, Թումանյանը
սովորել է Դսեղի ծխական դպրոցում: 1879-1883 սովորում է Ջալալօղլու (այժմ
Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883 թ-ից բնակվել է Թիֆլիսում:
1883-87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում,
սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել
դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ
Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ)։ 1893 թ-ից աշխատակցել
է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվել
գրական և հաս
... Կարդալ շարունակությունը »
Արամ Խաչատրյան Արամ Խաչատրյանը հայ խոշորագույն
կոմպոզիտոր է, 20-րդ դարի երաժշտական մշակույթի ականավոր գործիչ:
Խաչատրյանի ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գրականության
ոսկե ֆոնդի մեծ մասն են կազմում:
Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին Թիֆլիսում: Դարասկզբին
Թիֆլիսը եղել է մշակույթի խոշոր կենտրոն: Այստեղ հյուրախաղերով հանդես են
եկել ոչ միայն ռուս, այլ նաև օտարազգի հայտնի երաժիշտներ: Այսպիսի
միջավայրում է մեծացել պատանի Արամը:
Նրա երաժշտական հակումները շատ շուտ են ի հայտ եկել, դեռ մանկուց, բայց
գրագետ նոտայագրությանը ապագա կոմպոզիտորը ծանոթացել է ավելի ուշ` 19
տարեկանում, երբ ընդունվել է
... Կարդալ շարունակությունը »