Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSՈՒրբաթ, 26.04.2024, 03:21



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Նորություններ [16]
Ուրախ խոհանոցիկ [1]
Սովորում ենք նկարել [1]
Մուլտֆիլմեր [3]
Բանաստեղծություններ [3]
Հումորներ [1]
Հեքիաթներ [4]
Վիկտորինա [2]
Մուլտաշխարհում [5]
Հետաքրքիր փաստեր [6]
Կարևոր է իմանալ [9]
Պատմվածքներ [5]
Քաղաքավարություն [1]
Հարցազրույց [2]
Հմուտ ձեռքեր [2]
Սովորում են նկարել [0]

Նորույթ


//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24906
Գովազդ
//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 2 » Պատմվածքներ
22:40
Պատմվածքներ

Փղի հյուր նապաստակը
http://www.stihi.ru/pics/2012/01/31/7702.gif
Փիղը մտքին դրեց խնջույք սարքել: Գարեջուր եփեց կանչեց կենդանիներին և ասաց.
_ Այս գարեջուրը ես պետք է հյուրասիրեմ միայն եղջյուրավորներին, իսկ անկոտոշները թող հեռու մնան:
Բոլոր կենդանիները վախենում էին փղից, հնազանդվում էին նրան, իսկ նապաստակը մտածեց. «Լավ գարեջուր ունի առաջնորդը, ո՞նց անեմ, որ դրա համը տեսնեմ»:
Եվ որոշեց խաբել փղին. թաքնվեց թփերի մեջ ու սկսեց սպասել ջահել եղջերուին: Երբ սա անցնում էր թփերի կողքով, նապաստակը թռավ նրա մեջքին, իսկույն կտրեց եղջյուրները և սոսնձով կպցրեց իր գլխին:
Եվ նապաստակը համարձակ ճանապարհվեց փղի մոտ` հյուրասիրության:
Երբ փիղը տեսավ նապաստակին, զարմացավ, բայց ասաց.
_ Ամենալավ եղջյուրները նապաստակին են: Հարգա'նք ու պատիվ նրան. թող նա' լցնի գարեջուրը:
Մյուս կենդանիները ևս սկսեցին գովաբանել նապաստակի եղջյուրները. Իսկ նապաստակն սկսեց լցնել գարեջուրը, և ագահություն անելով, իր բաժակում բոլորից շատ լցրեց:
Այնքան շատ գարեջուր խմեց նա, որ հարբեց, հարբեց այդ եղջյուրավոր նապաստակը:
Այդ ժամանակ հանկարծ փղի մոտ հյուրասիրության եկավ ծեր եղջերուն:
Նապաստակը հարցրեց նրան.
_ Ինչո՞ւ ես այդպես ուշ գալիս, մի՞թե դու անկոտոշ ես:
_ Ես եկել եմ տեսնելու թե ինչպես ես դու գարեջուր խմում,- պատասխանեց ծեր եղջերուն ու նստեց մի կողմ:
Հետո կամացուկ թեքվեց, նապաստակի ականջին շշուկով ասաց.
_Ինչ որ սոսնձով է կպչում, պոկվում է:
Բոլոր հյուրերը տեսան, որ եղջերուն ինչ-որ բան ասաց. սկսեցին հարցնել նապաստակին , թե ի՞նչ շշնջաց եղջերուն:
Նապաստակը ծիծաղեց ու ասաց.
_ Արժե՞ միթե ուշադրություն դարձնել նրա վրա: Ծեր եղջերուն այնքան է կերել խնջույքում, որ դատարկ բաներ է դուրս տալիս:
Լսելով այս խոսքը, ծեր եղջերուն նորից ասաց, բայց արդեն բարձրաձայն.
_ Ինչ որ սոսնձով է կպչում, պոկվում է:
Նապաստակը տեսավ, որ բոլորն իրեն են նայում, վախեցավ, դողդողաց իսկ եղջյուրները դրանից պոկվեցին ու ընկան գետին:
Վեր թռավ նապաստակն ու որքան ուժ կար ոտքերում, փախավ:
                                                                                              Արսեն Հովհանիսյան (թղտակից)

Կատեգորիա: Պատմվածքներ | Դիտումներ: 2879 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ  
0
ՆԻԿՈԼ ԳԱԼԱՆՏԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ Եւ ԲԱԶԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ԵՐԳԱՐՎԵՍՏ /ժողովրդական, էստրադային, դասական/
ՊԱՐԱՐՎԵՍՏ /ժողովրդական, ժամանակակից/
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ /դերասանական, համերգավարական, ռեժիսուրա/
ԿԻՆՈԱՐՎԵՍՏ /ռեժիսուրա, դերասանական, օպերատորական/
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ /գեղանկարչություն, գրաֆիկա, հագուստի մոդելավորում, դիզայն/
ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ /հագուստի, ծաղկի և սեղանի դիզայն, ձեռագործություն, տիկնիկնիկաշինություն, կերամիկա, դարբնություն/
ԼՐԱԳՐԱԱՐՎԵՍՏ /հեռուստալրագրություն, ռադիո, մամուլ/
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՐՎԵՍՏ /գործարարություն, պրոդյուսերական գործ/

Համալսարանում գործում են խմբակներ 7-13 տարեկան երեխաների համար:

Գործերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը

Հասցեն` Արշակունյաց 5 , հեռ`.56-17-68, 093 94-93-83

http://bemarvest.weebly.com/

1 Ադմինիստրատոր  
0

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Ժամացույցիկ

                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2024