Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSՈՒրբաթ, 23.06.2017, 01:11



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Նորություններ [16]
Ուրախ խոհանոցիկ [1]
Սովորում ենք նկարել [1]
Մուլտֆիլմեր [3]
Բանաստեղծություններ [3]
Հումորներ [1]
Հեքիաթներ [4]
Վիկտորինա [2]
Մուլտաշխարհում [5]
Հետաքրքիր փաստեր [6]
Կարևոր է իմանալ [9]
Պատմվածքներ [5]
Քաղաքավարություն [1]
Հարցազրույց [3]
Հմուտ ձեռքեր [2]
Սովորում են նկարել [0]

Նորույթ


http://ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24883
Գովազդ
http://ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Գլխավոր էջ » Հեքիաթներ
ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ
http://ericuk.do.am/_ph/1/2/616684899.jpg
Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի;
Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։
Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.
— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Պառավն ասում է.
— Դե գնա իմ կաթը բեր։
Աղվեսը գնում է կովի մոտ։
— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կովն ասում է.
— Դե գնա ինձ համար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հեքիաթներ | Դիտումներ: 2558 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
Հովհանես Թումանյան

http://www.gallery.am/dbimg/11624/44140_b.jpg
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կինը բարկանում է.

— Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։

— Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հեքիաթներ | Դիտումներ: 1459 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (1)

Բուրատինոյի արկածները
http://ds17buratino.dagschool.com/_http_schools/1748/ds17buratino/admin/ckfinder/core/connector/php/connector.phpfck_user_files/images/zolkluch(1)(1).jpg
Հայրիկ Կառլոն ապրում էր աստիճանների տակ գտնվող փոքրիկ սեյնակում:Նրա տան միակ զարդարանքը կարմիր կրակով բոցավառվող օջախն էր և դրա վրա եռացող կաթսան:Բայց, ցավոք, ո՛չ օջախը, ո՛չ կրակը և ո՛չ էլ կաթսան իրական չէին. ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հեքիաթներ | Դիտումներ: 3828 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

ԹԱԳԱՎՈՐԻ ԿՆԿԱ ԽՐԱՏԸ
Թագուհի
Էս, որ պատմելու եմ ձեզ, զատկի ազիզ կիրակի օրն ա լինում։ Մարդու մեկը թագավորի դռնովն անց կենալիս տեսնում ա, որ հրեն թագավորի կնիկը խաս ու ղումաշ հագած-կապած, զուգված–զարդարվա ծ նստել ա պատուհանի առաջ.

— Ախ,— ասում ա,— էրնեկ սա իմ կնիկը լիներ... Թագավորի կնիկը էս որ լսում ա, ձեն ա տալի, թե,

— Այ տղա, հլա մի արի վերև։

Էս մարդու թուք ու մուքը կպչում ա, ասում ա, «էս ա որ կա, նեղացել ա իմ խոսքի վրա թագուհին, ի՞նչ պետք ա լինի իմ ճարը»։ Գալիս ա դողդողալեն կանգնում թագավորի կնկա առաջ, թե,

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հեքիաթներ | Դիտումներ: 2003 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Ժամացույցիկ

                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2017