Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSՇաբաթ, 18.11.2017, 13:20



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Նորություններ [16]
Ուրախ խոհանոցիկ [1]
Սովորում ենք նկարել [1]
Մուլտֆիլմեր [3]
Բանաստեղծություններ [3]
Հումորներ [1]
Հեքիաթներ [4]
Վիկտորինա [2]
Մուլտաշխարհում [5]
Հետաքրքիր փաստեր [6]
Կարևոր է իմանալ [9]
Պատմվածքներ [5]
Քաղաքավարություն [1]
Հարցազրույց [2]
Հմուտ ձեռքեր [2]
Սովորում են նկարել [0]

Նորույթ


http://ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24887
Գովազդ
http://ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 02
ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ
http://ericuk.do.am/_ph/1/2/616684899.jpg
Լինում է, չի լինում՝ մի պառավ։ Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր է դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի;
Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում.
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։
Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.
— Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Պառավն ասում է.
— Դե գնա իմ կաթը բեր։
Աղվեսը գնում է կովի մոտ։
— Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ-կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։
Կովն ասում է.
— Դե գնա ինձ համար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հեքիաթներ | Դիտումներ: 2707 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

ԾԻՏԸ
http://www.interface.ru/iarticle/img/28072_43215049.jpg
Լինում է, չի լինում մի ծիտ։
Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է.
— Նանի ջան, նանի, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։
Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։ Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։
Պառավն ասում է.
— Փուշը թոնիրն եմ գցել։
Ծիտը կանգնում է, թե՝
— Իմ փուշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։
Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է.
— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես. անհաց ուտում։ Ա՛յ լոշը ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր, ես էլ գնամ քուջ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Պատմվածքներ | Դիտումներ: 1315 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Փղի հյուր նապաստակը
http://www.stihi.ru/pics/2012/01/31/7702.gif
Փիղը մտքին դրեց խնջույք սարքել: Գարեջուր եփեց կանչեց կենդանիներին և ասաց.
_ Այս գարեջուրը ես պետք է հյուրասիրեմ միայն եղջյուրավորներին, իսկ անկոտոշները թող հեռու մնան:
Բոլոր կենդանիները վախենում էին փղից, հնազանդվում էին նրան, իսկ նապաստակը մտածեց. «Լավ գարեջուր ունի առաջնորդը, ո՞նց անեմ, որ դրա համը տեսնեմ»:
Եվ որոշեց խաբել փղին. թաքնվեց թփերի մեջ ու սկսեց սպասել ջահել եղջերուին: Երբ սա անցնում էր թփերի կողքով, նապաստակը թռավ նրա մեջքին, իսկույն կտրեց եղջյուրները և սոսնձով կպցրեց իր գլխին:
Եվ նապ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա: Պատմվածքներ | Դիտումներ: 2091 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (2)

Բարի Ծաղիկը
http://t1.ftcdn.net/jpg/00/44/64/26/400_F_44642670_wyP9LLpJXnCaKIFzrOKNXbSh5qs4xuVj.jpg
Խաղաղության բարի աղավնին ճամփորդելիս անապատի կիզիչ արևի տակ` մի անգամ հանդիպեց գեղեցիկ, բայց բոլորի կողմից անտեսված ու լքված մի ծաղկի: Ծաղիկն այնքան բազմերանգ ու դյութիչ էր, որ աղավնին, չդիմանալով նրա հմայքին, մոտեցավ գլխիկոր ծաղիկին ու ասաց.
-Որքա՜ն լավն ես դու, աննման հրաշք...
Ծաղիկն ուժասպառ գլխիկը մի փոքր բարձրացրեց ու ժպտաց աղավնուն.
-Գիտե՞ս, գեղեցի՛կ թռչնակ, ես բարի ծաղիկն եմ, սակայն ինձ ոչ ոք չի նկատում: Դու միակն էիր, որ տեսար ինձ ու հավանեցիր, փրկի՛ր ինձ, խնդրում եմ:
-Ինչպե՞ս,- զարմացավ աղավնին:
-Տա՛ր ինձ այստեղից, փրկի՛ր ինձ այս անապատային կյանքից...
-Իսկ ու՞ր կցանկանաս, որ տանեմ:
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Պատմվածքներ | Դիտումներ: 2121 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Լուսին
http://media7.fast-torrent.ru/media/files/s2/zq/gg/luna-1-scene-1.png
Շատ գիտնականներ միտված են հավատալու լուսնի առաջացման այն թեորիային, ըստ որի ինչ-որ ժամանակ տեղի է ունեցել Երկրի և ինչ-որ մի այլ մոլորակի բախում, որի չափերը եղել են մոտավոր Մարսի չափերին հավասար: Բախման արդյունքում այդ մոլորակը բաժանվել է բազմաթիվ կտորների, որոնք ստեղծել են մեծ օղակաձև գոտի Երկրի շուրջ: Ավելի ուշ այդ օղակը «խտացել » է, որից էլ առաջացել է լուսինը:
Երբ Լուսինը գտնվում է Երկրից մաքսիմալ հեռավորության վրա, եղանակը և տեղումները Երկրի վրա դառնում են ավելի կանխատեսելի, իսկ երբ լուսինը մոտենում է Երկրին տեղի է ունենում հակառակը:
Լուսինը և ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Կարևոր է իմանալ | Դիտումներ: 1136 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
Հովհանես Թումանյան

http://www.gallery.am/dbimg/11624/44140_b.jpg
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կինը բարկանում է.

— Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում, էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում։

— Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՛նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է։
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հեքիաթներ | Դիտումներ: 1547 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (1)

Վինքս փերիները
http://winxclub.trikky.ru/wp-content/uploads/2012/03/winxclub-enchantix.png
Վինքսը փերիների խումբ է, որը պայքարում է չարի, տվյալ դեպքում չար կախարդների, վհուկների դեմ: Խումբ է բաղկացած վեց խիզախ, բարի և ուժեղ փերիներից, որոնք կռվում են աշխարհը փրկելու համար: Այդ փերիներն են Ստելլան, Բլումը, Ֆլորան, Մուզան, Տեխնան, որոնց հետո միացավ սպորտի խիզախ փերի Լեյլան: Այդ վեց երիտասարդ փերիները տարիներ շարունակ կռվել են աշխարհի համար և ունեցել են տարբեր թշնամիներ,ոմանք` ահավոր չար,ոմանք`ուժեղ,խարդախ կամ անարդար:Նրանց առաջին թշնամիները երեք վհուկներն էին` Այս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Մուլտաշխարհում | Դիտումներ: 1787 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Կովերի մասին
http://domsnov.ru/foto/korova.jpg
Կովերն ու ցուլերը չեն տարբերում գույները, իսկ ցլամարտի ժամանակ ցուլերին պարզապես զայրացնում են իրենց դիմացի ակտիվ շարժումները:

Կովերը շատ ընկերասեր կենդանիներ են: Նախիրի մեջ նրանք իրենց համար ընկերներ են գտնում ու մեկը մյուսին լիզում,
դրանով արտահայտելով իրենց սերը:

Գիտնականներն ապացուցել են, որ կովերը կարողանում են լացել:

Մեկ կովը իր կյանքի ընթացքում 200.000 բաժակ կաթ ՝ տալիս: Իսկ հիսուն կովից բաղկացած նախիրը մեկ օրում կարող է
գրեթեե մեկ տոննա կաթ տալ:

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հետաքրքիր փաստեր | Դիտումներ: 1109 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Հսկա Շրեկը
Հայրեն գրական թարգմանությամբ

http://www.freewebs.com/tinkertweetshop/Shrek.jpg
Հեքիաթային թագավորությունում լինում է չի լինում, Շրեկ անունով կանաչ գույնի մի հսկա է լինում: Նա հպարտ միայնակությամբ ապրում էր անտառում և հաշվում էր, որ անտառն իրենն է: Բայց մի անգամ կախարդական երկրի թագավոր չար լիլիպուտ լորդ Ֆարկուադը բոլոր հեքիաթային բնակիչներին աքսորում է Շրեկի ճահիճը: Այսպիսով կանաչ հսկայի խաղաղ կյանքը վերանում է: Շրեկը որոշում է գնալ Ֆարկուադի մոտ, բայց դժբախտաբար վերջինիս տեղը միայն միայն անվերջ խոսացող Էշը գիտեր: Բանակցությունների արդյունքում Ֆարկուադը խոստանում է Շրեկին վերադարձնել ճահիճը, եթե Շրեկը հրաշունչ վիշ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Մուլտաշխարհում | Դիտումներ: 873 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Վիկտորինա
    Կատակ խնդիրներ


1.
Որ դեպքում 6 երեխա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Վիկտորինա | Դիտումներ: 2348 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Ձյունե թագուհին HD
Երկար սպասված մուլտֆիլմի պրեմիերան

http://ericuk.do.am/_ph/1/2/37215072.jpg
Երևի բոլորն են ծանոթ այս հրաշալի հեքիաթին:Չար ձյունե թագուհին ցանկանում է,որպեսզի ամբողջ աշխարհում ընդմիշտ ձմեռ լինի և չարություն տիրի:Տարիներ առաջ այս հեքիաթի հիման վրա գեղեցիկ ֆիլմ նկարահանվեց:Իսկ 2012 թվականի դեկտեմբերին ավարտվեցին նույն հեքիաքի մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները:Կարճ ժամանակահատվածում մուլտֆիլմը ձեռք բերեց մեծ հանդիսատես:Այն նույնքան հետաքրքիր է,ինչ ֆիլմը:Մաղթում են ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Մուլտաշխարհում | Դիտումներ: 1309 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Արեգակ

Արեգակը՝ մի հրաշք,
Տունը լցրեց ջերմությամբ,
Սեր ու ժպիտ տվեց այգուն:
Իմ ծառերը զորացան,
Արմատները խորացան
Ու ճյուղերը ծանրացան:
Ողջու՜յն, արև
՛
Ողջու՜յն, կյա՛նք:           ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Բանաստեղծություններ | Դիտումներ: 1569 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Բուրատինոյի արկածները
http://ds17buratino.dagschool.com/_http_schools/1748/ds17buratino/admin/ckfinder/core/connector/php/connector.phpfck_user_files/images/zolkluch(1)(1).jpg
Հայրիկ Կառլոն ապրում էր աստիճանների տակ գտնվող փոքրիկ սեյնակում:Նրա տան միակ զարդարանքը կարմիր կրակով բոցավառվող օջախն էր և դրա վրա եռացող կաթսան:Բայց, ցավոք, ո՛չ օջախը, ո՛չ կրակը և ո՛չ էլ կաթսան իրական չէին. ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հեքիաթներ | Դիտումներ: 4002 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Քրիստափոր Կոլումբոս











1492 թվականներին, երեք նավ, Իսպանիայի դրոշի ներքո և Կոլումբոսի հրամանատարությամբ կտրեցին անցան Ատլանտյան օվկիանոսը և հասան մի անծանոթ մայրցամաքի:Համոզված, որ դա Հնդկաստանն է, Կոլումբոսը «հնդկացի»
անվանեց իրեն դիմավորող կարմրամորթ բնիկներին:Այնինչ, Կոլումբոսը հայտնագործել էր մինչ այդ եվրոպացիներին անհայտ մի մայրցամաք, որն, ավելի ուշ, Ամերիգո Վեսպուչիի անունով կոչվց Ամերիկա:Իսկ ամերիկյան բնիկների անունը մնաց
«հնդկացի»:

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա: Կարևոր է իմանալ | Դիտումներ: 3667 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (1)

ԳԻՐՔ-ԳՐՔՈՑ


Երկու հետաքրքրասեր երեխաներ պատահական գտնում են հին գիրք, որը բաց է անում  նրանց առջև դարպասներ դեպի արկածային աշխարհ:Գիրք-գրքոցը տեղափոխում է Քրիստաֆերին,Ջոյին և իրենց խաղալիք Ռոբիկին մի քանի հարյուրամյակ հետ, դեպի Աստվածաշնչյան իրադարձությունների խորքը:Այս հետաքրքիր մուլտֆիլմի տեսաշարում նրանք հանդիպում են Ադամին և Եվային,Նոյեմին,Սամսոնին, Դավիթին:Մովսեսի հետ նրանք անցնում են բացվող Կարմիր ծովի միջով,հանդիպում են նորածին Հիսուսին Բեթլեհեմի մսուրում և մասնակցում են շատ ուրիշ գրավիչ արկածների:Երեխաները մեծ հետաքրքրությամբ նայում են այ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Մուլտֆիլմեր | Դիտումներ: 560 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Սասնա ծռեր

http://ericuk.do.am/_ph/2/2/183564571.png
Ահա և բոլորս հնարավորություն ունենք դիտելու,նոր,հրաշալի,
գեղեցիկ ու,ամենակարևորը,հայկական մուլտֆիլմ, որը կոչվում է «Սասնա ծռեր»:Այս անակնկալը մեզ համար պատրաստել է
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Մուլտֆիլմեր | Դիտումներ: 1321 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Մի քիչ ծիծաղենք...
загруженное (2)

 -Պապի, ինչո
՞ւ է
ծովի ջուրը աղի:
 -Որպեսզի ձկները

թարմ մնան:

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հումորներ | Դիտումներ: 4854 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (3)

Քաջ Վարդան (Վարդան Մամիկոնյան)

Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451 թթ-ի «հանուն հավատքի և հայրենյաց» ազատագրական 
պատերազմի (Վարդանանց պատերազմ) առաջնորդն է: Մեծարվել է 
Կատեգորիա: Կարևոր է իմանալ | Դիտումներ: 1063 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Գեղեցիկ ծաղկեփունջ մայրիկին

Եվ ահա մոտենում է մայրության ու գեղեցկության մեկ ամսյակը...

Մարտի 8-ի առթիվ այսօր մենք կսովորենք ինչպես պատրաստել գեղեցիկ բացիկ, մեր սիրելի մայրիկների համար:

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հմուտ ձեռքեր | Դիտումներ: 1541 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (2)

ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա: Հետաքրքիր փաստեր | Դիտումներ: 797 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

 

ՉԻ ՎԵՐՋԱՑԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ

 

 

Հայկի զարմի ազնիվ հունդը մեր հայ զինվորին ծնեց,
Հայոց ոգին նրան սնեց, հանց Երկրի տեր հար կնքեց:

 

Չի վերջացել պատերազմը, քուն չեն մտնում հայորդիք,
Բայց վայում է դեռ վայրագը եւ կաղկանձում է վախից:

Պիտի դողա մեր թշնամին Հայոց բանակի շնչից,
Քանզի որդին Հայկի զարմի՝ քաջ զինվոր է ծնունդի՜ց:
...
Նա է տերը մեր սուրբ հողի՝ արյան գնով պահպանված,
Անկոտրում է նրա ոգին. հող չի զիջի թշնամյաց:

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա: Բանաստեղծություններ | Դիտումներ: 1658 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Գարուն

Գարնան շունչը զգում ենք, երբ սկսվում է հալվել ձյունը և դեռ հողը լրիվ չմաքրված ձյան ծածկոցից իր գլխիկն է հանում ձնծաղիկն ու անմեղ ժպիտով ավետում է գարնան գալը: Կամանց-կամանց արևի կիսաջերմ տաքությունից հալվում է վերջին ձյունն ու սկսվում է ծառերի վրա երևալ կանաչ փոքրիկ բողբոջները, ու հասուն առվակի ոլորապտույտ ճանապարհով մի անկրկնելի գորգ է հյուսում աշխարհի վրա: Ձմռան ցրտին չդիմացող թռչունները նորից ետ են վերադառնում: Սպիտակ արագիլը գալիս է ու նորից բարդու կատարին հյուսում է իր բույնը, և այդ բարձրության վրա հպարտ կանգնած կարծես ասում է գարուն է:
                         & ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Կարևոր է իմանալ | Դիտումներ: 775 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Ինչպես նկարել Դիսնեյի Միկիին


1.Այսօր մենք կսովորենք նկարել մեր սիրելի Միկիին:Նախ քեզ հարկավոր է մատիտ և թուղտ:


2.
Հետո նայելով նկարին
աշխատիր նույնությամբ կրկնել քայլերը և քեզ մոտ կստացվի նկ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Սովորում ենք նկարել | Դիտումներ: 1934 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

ԹԱԳԱՎՈՐԻ ԿՆԿԱ ԽՐԱՏԸ
Թագուհի
Էս, որ պատմելու եմ ձեզ, զատկի ազիզ կիրակի օրն ա լինում։ Մարդու մեկը թագավորի դռնովն անց կենալիս տեսնում ա, որ հրեն թագավորի կնիկը խաս ու ղումաշ հագած-կապած, զուգված–զարդարվա ծ նստել ա պատուհանի առաջ.

— Ախ,— ասում ա,— էրնեկ սա իմ կնիկը լիներ... Թագավորի կնիկը էս որ լսում ա, ձեն ա տալի, թե,

— Այ տղա, հլա մի արի վերև։

Էս մարդու թուք ու մուքը կպչում ա, ասում ա, «էս ա որ կա, նեղացել ա իմ խոսքի վրա թագուհին, ի՞նչ պետք ա լինի իմ ճարը»։ Գալիս ա դողդողալեն կանգնում թագավորի կնկա առաջ, թե,

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Հեքիաթներ | Դիտումներ: 2067 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

                   Գիտե՞ս որ

1.Ընդամենը մեկ կաթիլ նավթից 25լ խմելու ջուրը ոչ պիտանի է դառնում:

... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Կարևոր է իմանալ | Դիտումներ: 1494 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

ԲՈՂԿԻՑ ԵՐԻՑՈՒԿՆԵՐ
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա: Ուրախ խոհանոցիկ | Դիտումներ: 1351 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Ամսաթիվ: 02.06.2013 | Մեկնաբանություններ (0)

Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Ժամացույցիկ

                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2017