Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSՇաբաթ, 20.04.2024, 09:42



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Նորություններ [16]
Ուրախ խոհանոցիկ [1]
Սովորում ենք նկարել [1]
Մուլտֆիլմեր [3]
Բանաստեղծություններ [3]
Հումորներ [1]
Հեքիաթներ [4]
Վիկտորինա [2]
Մուլտաշխարհում [5]
Հետաքրքիր փաստեր [6]
Կարևոր է իմանալ [9]
Պատմվածքներ [5]
Քաղաքավարություն [1]
Հարցազրույց [2]
Հմուտ ձեռքեր [2]
Սովորում են նկարել [0]

Նորույթ


//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24906
Գովազդ
//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 2 » Հեքիաթներ
15:25
Հեքիաթներ
Բուրատինոյի արկածները
http://ds17buratino.dagschool.com/_http_schools/1748/ds17buratino/admin/ckfinder/core/connector/php/connector.phpfck_user_files/images/zolkluch(1)(1).jpg
Հայրիկ Կառլոն ապրում էր աստիճանների տակ գտնվող փոքրիկ սեյնակում:Նրա տան միակ զարդարանքը կարմիր կրակով բոցավառվող օջախն էր և դրա վրա եռացող կաթսան:Բայց, ցավոք, ո՛չ օջախը, ո՛չ կրակը և ո՛չ էլ կաթսան իրական չէին. դրանք նկարված էին հին կտավի վրա: Սակայն մի օր ամեն ինչ փոխվեց: Ծերունի Կառլոն մի փայտի կտորից, որը բերել էր իր մտերիմ ընկեր Ջուզեպպեն, տիկնիկ պատրաստեց, որն անմիջապես կենդանացավ և սկսեց ծիծաղել:Տիկնիկը երկար քիթիկով, շատ զվարճալի,
ուրախ, բայց միաժամանակ չարաճճի տղա էր:Հայրիկ Կառլոն նրան անվանեց Բուրատինո և շատ կապվեց նրա հետ:Կառլոն աղքատ մարդ էր, բայց որպեսզի Բուրատինոն գնա դպրոց և խելացի տղա դառնա, վաճառեց իր միակ բաճկոնն ու Բուրատինոյի համար գնեց այբենարան:Հաջորդ օրը, երբ Բուրատինոն ուղևորվում էր դպրոց, տեսավ, որ իրենց քաղաքի հրապարակում նոր ներկայացմամբ պատրաստվում է հանդես գալ տիկնիկային թատրոնը:Բուրատինոն այնքան զմայլվեց, որ ստիպված վաճառեց իր միակ թանկարժեք իրը՝ հայրիկ Կառլոյի նվիրած այբենարանը, և այդ գումարով գնեց ներկայացման տոմս:Հենց այդտեղ էլ նա ծանոթացավ և ընկերացավ տիկնիկ-դերասանների հետ:Նա իմացավ,որ թատրոնի տնօրենը երկա՜ր-երկա՜ր մորուքով Կարաբաս Բարաբասն է:Նա շատ չար մարդ էր,հաճախ էր պատժում և ծեծում իր տիկնիկներին: Դա էր պատճառը, որ բոլոր տիկնիկները ցանկանում էին նրանից փախչել:Կարաբաս Բարաբասը նկատեց Բուրատինոյին և, չգիտես ինչու, շատ ուրախացավ, երբ իմացավ, որ Բուրատինոն ապրում է մի այնպիսի տնակում, որտեղ պատի վրա օջախ է նկարված:Այնքան ուրախացավ, որ Բուրատինոյին հենց այնպես մետաղադրամներ նվիրեց:Այդ օրը Բուրատինոն ծանոթացավ նաև աղվես Ալիսի և կույր ձևացող կատու Բազիլիոյի հետ:Ալիսն ու Բազիլիոն գողեր էին, բայց Բուրատինոն այդ մասին չգիտեր:Նրանք Բուրատինոյին տարան հիմարների երկիր:Այնտեղ՝ հրաշքների դաշտում, նրանք Բուրատինոյին խաբեցին, ասելով որ նա իր մետաղադրամները թաղի հողի մեջ, որպեսզի դրանք մեծանան և փողի ծառ դառնան:Միամիտ Բուրատինոն հենց այդպես էլ արեց՝ մտածելով,որ եթե փողի ծառն աճի հայրիկ Կառլոն այլևս ոչ մի բանի կարիք չի ունենա:
Բայց խորամանկ կատուն ու աղվեսը հողի տակից հանեցին դրամները, վազեցին ոստիկանություն և այնտեղ խաբեցին՝ ասելով, որ Բուրատինոն վտանգավոր հանցագործ է:Ոստիկանները բռնեցին Բուրատինոյին և գցեցին լճակը:Լավ է, որ Բուրատինոն փայտից էր. նա չխեղդվեց:Հենց այդ լճակում էր ապրում ծեր կրիա Տորտիլլան:Բարի Բուրատինոն դուր եկավ
Տորտիլլային:Նա Բուրատինոյին նվիրեց մի ոսկի բանալի և ասաց, որ այդ բանալու գաղտնիքը հայտնի է միայն չար Կարաբաս Բարաբասին:Բուրատինոյին մնում էր իմանալ այդ գաղտնիքը...
Եվ այսպես, երբ Կարաբաս Բարաբասը և իր ընկեր Դուրեմարը պանդոկում ճաշում էին, Բուրատինոն թաքուն մտավ մի մեծ սափորի մեջ: Հանկարծ Կարաբաս Բարաբասը սափորի միջից ձայն լսեց.
«Բացի՛ր գաղտնիքը... Բացի՛ր գաղտնիքը... որտե՞ղ է գտնվում այն դուռը, որը բացվում է ոսկե բանալիով»:Կարաբաս բարաբասը այնքան վախեցավ խոսող սափորից,որ կակազելով ասաց. «այդ դուռը գտնվում է Կառլոյի սեյնակում գտնվող
կտավի ետևում
»:երբ Բուրատինոն իմացավ բանալու գաղտնիքը, ցանկացավ դուրս գալ սափորից և փաղչել:Սակայն այդ պահին նրան նկատեց Կարաբաս Բարաբասն ու ընկավ նրա հետևից:Այդ ժամանակ Բուրատինոն գիտեր թե ինչ պետք է անել:Նա փախավ անտառ և այնտեղ գտավ իր ընկեր-տիկնիկին՝Մալվինային՝ կապույտ մազերով  աղջկան,Պյեռոյին, որը սիրահարված լինելով գեղեցկուհի Մալվինային՝ նրա համար հնարում էր տխուր բանաստեղծություններ ու երաժշտություն, և նրանց հավատարիմ ու անվախ պուդել Արտեմոնին: Պարզվեց տիկնիկները փախել էին Կարաբաս Բարաբասից և թաքնվում էին անտառում:Կարաբաս Բարաբասը, զայրացած այն բանից, որ ասել է ոսկե բանալու գաղտնիքը, անտառով մեկ որոնում էր բուրատինոյին ու իր տիկնիկներին:Բայց ընկերներին հաջողվեց փաղչել:Նրանք միասին գնացին հայրկ Կառլոյի տուն և ոսկե բանալիով բացեցին կտավի ետևում գտնվող դուռը այդ դուռը նրանց տարավ մի հիանալի տիկնիկային թատրոն:Այդ օրվանից նրանք միասին բարի ու հեքիաթային ներկայացումներ էին խաղում այդ զարմանահրաշ տիկնիկային թատրոնում:Իսկ չար Կարաբաս Բարաբասը մնաց միայնակ՝ իր չարության և երկա՜ր-երկա՜ր մորուքի հետ:
                                                                                                               Արթուր Մանուկյան
Կատեգորիա: Հեքիաթներ | Դիտումներ: 5690 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 4.4/9
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Ժամացույցիկ

                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2024