Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSՇաբաթ, 23.11.2024, 11:46



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Հայ մեծերը [7]
Ուրախ խոհանոցիկ [2]
Մուլտֆիլմեր [2]
Հմուտ ձեռքեր [1]
Հեքիաթներ [1]
Մեր մոլորակը [1]
Հետաքրքիր փաստեր [0]
Հարցազրույց [0]
Հայոց պատմություն [0]
Նորություններ [1]

Նորույթ


//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24907
Գովազդ
//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Հետաքրքրիկ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 3 » Հեքիաթներ
14:43
Հեքիաթներ
Գնդլիկ  բոքոնիկը
http://stolicadetstva.com/images/text/133e2ed9fb10dada506efe3112a7ef39.png
Լինում են, չեն լինում` մի տատիկ ու պապիկ:
Մի օր   պապիկը`  նստած   պատուհանի մոտ` քաղց է զգում և ասում է տատիկին:
-Մի բոքոն թխիր:
-Ալյուր չունենք, -պատասխանում է տատիկը:
-Գնա ամբարում փնտրիր, տաշտակից քերիր, -համոզում է պապիկը:
Տատիկը  գնում  է  ամբար, նայում  է  այս  կողմ, նայում  է  այն  կողմ,  վեջը  տաշտակի տակից մի  փոքրիկ  ալյուր է գտնում  քերում:
Վերցնում է ալյուրը, խմոր է  հունցում, վառարանը  վառում ու մի գնդլիկ  բոքոնիկ  թխում:
Վառարանից  հանելուց  հետո  բոքոնիկը դնում է  պատուհանի  գոգին, որպեսզի սառչի,  իսկ ինքը վերադառնում է սենյակը  հավաքելու:
Գնդլիկ բոքոնիկը պառկում է պատուհանի գոգին, ձանձրանում է և ցատկում ներքև:Ընկնում է խոտերի վրա, այնտեղից էլ` ճանապարհի վրա ու երգելով առաջ է շարժվում.
Տաշտակից են ինձ քերել,
Վառարանում են թխել,
Պապիկից եմ ես փախել,
Տատիկից եմ ես փախել:
Գնում է, գնում, հանդիպում է նապաստակին:
-Ա~յ դու գնդլիկ բոքոնիկ, հիմա ես քեզ կուտեմ, -ասում է նապաստակը:
-Տաշտակից են ինձ քերել,
Վառարանում են թխել,
Պապիկից եմ ես փախել,
Տատիկից եմ ես փախել:
Քեզանից էլ, նապաստա'կ, կփաղչեմ...
Եվ գլորվում փախչում է:
Գնում է, հանդիպում է գայլին:
-Ա~յ դու գնդլիկ բոքոնիիկ, հիմա ես քեզ կուտեմ, -ասում է գայլը:
Որպես պատասխան` բոքոնիկը երգում է.
Տաշտակից են ինձ քերել,
Վառարանում են թխել,
Պապիկից եմ ես փախել,
-Տատիկից եմ ես փախել:
Նապաստակից եմ փախել:
Քեզանից էլ, գա'յլ, կփաղչեմ...
Եվ գլորվում փախչում է:
Գնում է, գնում, հանդիպում է արջին:
-Ա~յ դու գնդլիկ բոքոնիկ, հիմա ես քեզ կուտեմ, ասում է արջը:
Որպես պատասխան` բոքոնիկը երգում է.
-Տաշտակից են ինձ քերել,
Վառարանում են թխել,
Պապիկից եմ ես փախել,
Տատիկից եմ ես փախել:
Նապաստակից եմ փախել:
Նույնիսկ գայլից եմ փախել:
Քեզանից էլ, ա'րջ, կփաղչեմ...
Եվ գլորվում փախչում է:

http://ic.pics.livejournal.com/rmbl_baffin123/58286412/5852/5852_900.jpg
Գնում է, հանդիպում է աղվեսին:
-Ա~յ դու գնդլիկ բոքոնիկ, հիմա ես քեզ կուտեմ, ասում է աղվեսը:
որպես պատասխան` բոքոնիկը երգում է.
-Տաշտակից են ինձ քերել,
Վառարանում են թխել,
Պապիկից եմ ես փախել,
Տատիկից եմ ես փախել:
Նապաստակից եմ փախել:
Գայլից, արջից եմ փախել:
Քեզանից էլ, աղվե'ս, կփաղչեմ...
-Ա~խ,ի~նչ լավ ես երգում, -ասում է աղվեսը, -ափսոս, լսողությունս լրիվ կորցրել եմ:
Գնդլիկ բոքոնի'կ, խնդրում եմ, բարձրացիր դնչիս ու նորից երգիր:Այնպե~ս եմ ուզում լսել քո քաղցրիկ երգը:
Բոքոնիկն ուրախանում է, ցատկում է աղվեսի դնչին ու բերանը բացում, որպեսզի երգի:
Բայց չի հասցնում բոքոնիկը երկու տող երգել, երբ աղվեսը դնչով վեր է նետում նրան, բացում է բերանն ու կուլ տալիս:

                                                             Արթուր Մանուկյան
Կատեգորիա: Հեքիաթներ | Դիտումներ: 3627 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Ժամացույցիկ



Նորույթ




Արխիվ
Գովազդ
http://narek-blog.do.am/200x200-Pic.gif

//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg

//ericuk.do.am/_ph/1/2/333626033.png


//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg


                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2024