Հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը
ծնվել է 1921թ. Երևանում: Բաբաջանյանի հայրը շնորհալի մարդ էր, ֆլեյտա էր
նվագում: Նրա ընտանիքում սիրւմ էին երաժշտությունը: Իսկ փոքրիկ Առնոյի
կյանքում առաջին հանդիպումը իսկական կոմպոզիտորի հետ, տեղի է ունեցել
մանկապարտեզում: Նա միշտ սիրով է հիշել այդ հանդիպումը. «Մի անգամ եկավ մի
այցելու: Այդ մարդը խնդրեց մեզ երգել, որպեսզի իմանա, թե ով լավ ձայն ունի:
Ես նույնպես երգեցի և ռիթմի տակ ծափ տվեցի: Այդ մարդը լսեց ու ասաց, որ
պիտի զբաղվեմ երաժշտությամբ: Ավելի ուշ իմացա, որ այդ մարդը Արամ Իլյիչի
Խաչատրյանն էր»:
1929 թ Բաբաջանյանը ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական
դպրոցը: Ընդամենը 9 տարեկանում գրում է առաջին՝ «Պիոներական քայլերգ»
ստեղծագործությունը: Այս գործը փոքրիկ Առոյին ճանաչում է բերում:
1936 -ին ընդունվել է Երևանի կոնսերվատորիա, ուսանել է անվանի կոմպոզիտոր
Վարդգես Տալյանի դասարանում: Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկայի
կոնսերվատորիայում:
Առնո Բաբաջանյանը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին և այդ տարիներին
հատկապես, գրել է հայրենասիրական գործեր «Վաղարշապատի պարը», «Հերոսական
բալլադ», կոնցերտներ ջութակի և դաշնամուրի համար:
Նա մի շարք սիրված երգերի հեղինակ է՝ «Բարձր պահենք բարեկամության դրոշը»,
«Գուշակիր ցանկությունս», «Կամուրջներ», «Առաջին սիրո երգը», «Քեզ հետ»,
«Ես սպասում եմ քեզ» և այլն:
Մեծ է Առնո Բաբաջանյանի դերը հայկական և խորհրդային էստրադայի, ինչպես նաև
դասական երաժշտության մեջ: Իր կյանքի վերջին տարիներին գրում է նաև
երաժշտություն կինոյի համար: Հայտնի են հետևյալ ֆիլմերը՝ «Առաջին սիրո
երգը», «Հարսնացու հյուսիսից», «Ամպրոպի արահետով», «Անձամբ ճանաչում եմ» և
այլն: