Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSՈՒրբաթ, 22.09.2017, 11:07



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Նորություններ [16]
Ուրախ խոհանոցիկ [1]
Սովորում ենք նկարել [1]
Մուլտֆիլմեր [3]
Բանաստեղծություններ [3]
Հումորներ [1]
Հեքիաթներ [4]
Վիկտորինա [2]
Մուլտաշխարհում [5]
Հետաքրքիր փաստեր [6]
Կարևոր է իմանալ [9]
Պատմվածքներ [5]
Քաղաքավարություն [1]
Հարցազրույց [3]
Հմուտ ձեռքեր [2]
Սովորում են նկարել [0]

Նորույթ


http://ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24885
Գովազդ
http://ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 22 » Կարևոր է իմանալ
23:37
Կարևոր է իմանալ
Բկլիկի զբոսանքը

http://ericuk.do.am/_ph/2/2/113098933.jpg


Սիրելի՛ փոքրիկներ, այսպիսով, դուք կարդալով ու ծանոթանալով «Բկլիկ ատամիկի արկածներին» դուք կիմանաք, թե ինչքան կարևոր է ատամների ճիշտ խնամքը:Երբ պետք է մաքրել ատամներ, ինչպես, ինչ կարելի է ուտել,իսկ ինչը ոչ:Եթե դուք նույնպես ուզում եք ամուր և առողջ ատամներ ունենալ, ապա հետևեք այն խորհուրդներին, որոնք Բկլիկը ստացավ իր զբոսանքի ընթացքում:Կարծում ենք դու նույնպես կհետևես Բկլիկի օրինակին:

http://ericuk.do.am/_ph/2/2/252155110.jpg

Լինում է, չի լինում մի ատամիկ,անունը՝ Բկլիկ:
Մի օր Բկլիկը և նրա ընկեր Գորշուկը գնացին զբոսնելու:


http://ericuk.do.am/_ph/2/2/246713346.jpg

Ճանապարհին նրանք հանդիպեցին քաղցրեղենի մի ամբողջ խմբի:Բկլիկը չդիմացավ գայթակղությանը և սկսեց մեկը մյուսի ետևից համտեսել դրանք:
Գորշուկը զգուշացրեց Բկլիկին, որ
քաղցրեղենը վնասում է ատամները:«Ի՜նչ համեղ են», -բացականչեց Բկլիկը և շարունակեց ուտել՝ չհետևելով Գորշուկի խորհրդին:


http://ericuk.do.am/_ph/2/2/973974383.jpg

Որոշ ժամանակ անց խեղճ Բկլիկն արդեն պատված էր շաքարե կպչուն գնդիկներով:«Գիտե՞ս, ես ինձ վատ եմ զգում», - փնփնթաց Բկլիկը:«Ախր ինչու՞ կերար, չէ՞ որ ես քեզ զգուշացրեցի», -ասաց Գորշուկը:
Գորշուկը մի փոքր մտածեց և ասաց. «Լա՛վ, արի՛ գնանք, ես գիտեմ, թե ով կարող է քեզ օգնել»:Ու նրանք գնացին պարոն Ատամի Խոզանակի մոտ:

http://ericuk.do.am/_ph/2/2/284510879.jpg

«Պարոն Ատամի Խոզանակ, չե՞ք օգնի  արդյո՞ք իմ ընկեր Բկլիկին՝ ազատվելու այս սարսափելի շաքարե գնդիկներից:Ախր դրանք շատ են տանջում իմ ընկերոջը»:
«Մեծ հաճույքով, չ՞է որ դա իմ սիրելի զբաղմունքն է», -ասաց պարոն Ատամի Խոզանակը:

http://ericuk.do.am/_ph/2/2/150770681.jpg

Վռնդելով շաքարե գնդիկներին՝ պարոն Ատամի Խոզանակը բացատրոմ էր Բկլիկին, թե ինչպես պետք է խնամել ատամները. «Ատամները պետք է մաքրել ամեն օր առավոտյան և երեկոյան խոզանակներով բոլոր կողմերից»:
Քիչ հետո Բկլիկը ժպտալով ասաց. «Գիտե՞ք, ես արդեն լավ եմ զգում, նույնիսկ մի քիչ խուտուտ է գալիս»:


http://ericuk.do.am/_ph/2/2/384994533.jpg

«Բայց կարծես թե մի աներես գնդիկ դեռևս անհանգստացնում է ինձ», -բողոքեց Բկլիկը:«Ոչի՛նչ, դրա հախից էլ կարող ենք գալ, -ասաց Գորշուկը: -Այս պարագայում մեզ կօգնի ատամնաթելը:Հիշի՛ր, որ դրա օգնությամբ դու կարող ես մաքրել ատամների արանքները»:

http://ericuk.do.am/_ph/2/2/855443479.jpg

«Շնորհակալություն, Գորշու՛կ,այժմ ես ինձ առողջ և մաքուր եմ զգում, -բացականչեց Բկլիկը, -շատ կուզենայի, որ միշտ այսպես լավ զգայի»:

http://ericuk.do.am/_ph/2/2/357153213.jpg

«Բկլի՛կ, իսկ դու գիտե՞ս, որ կան ուտելիքներ, որոնք կօգնեն քեզ միշտ առողջ ատամներ ունենալ:Ահա դրանցից մի քանիսը», -ասաց Գորշուկը՝ ծանոթացնելով Բկլիկին խնձորի,գազարի և կանաչեղենի հետ:
«Ի՜նչ համեղ է», -ասաց Բկլիկը՝ խրթխրթացնելով կարմրաթուշ խնձորը:

http://ericuk.do.am/_ph/2/2/657114342.jpg

«Բայց այդքանը դեռ բավական չէ առողջ ատամներ ունենալու հմար:Հիշի՛ր, որ կանոնավոր կերպով պետք է այցելես ատամնաբույժին», -խորհուրդ տվեց Գորշուկը:«Լա՛վ, արդեն ուշ է,տուն գնալու ժամանակն է:Ես շատ ուրախ եմ, որ դու այսօր սովորեցիր ինձ, թե ինչպես խնամեմ ատամներս, որպեսզի նրանք առողջ և ամուր լինեն»:

http://ericuk.do.am/_ph/2/2/464376691.jpg

Հոջորդ առավոտյան նախաճաշից հետո,Բկլիկը խոզանակով մաքրեց իր ատամները...

http://ericuk.do.am/_ph/2/2/201356078.jpg

... և հենց նույն երեկոյան՝ անկողին մտնելուց առաջ,Բկլիկը կրկին անգամ խոզանակով մաքրեց իր ատամները:
                                                                                        Արթուր Մանուկյան
Կատեգորիա: Կարևոր է իմանալ | Դիտումներ: 933 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Հունվար 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Ժամացույցիկ

                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2017