Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSՀինգշաբթի, 21.09.2017, 15:30



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Նորություններ [16]
Ուրախ խոհանոցիկ [1]
Սովորում ենք նկարել [1]
Մուլտֆիլմեր [3]
Բանաստեղծություններ [3]
Հումորներ [1]
Հեքիաթներ [4]
Վիկտորինա [2]
Մուլտաշխարհում [5]
Հետաքրքիր փաստեր [6]
Կարևոր է իմանալ [9]
Պատմվածքներ [5]
Քաղաքավարություն [1]
Հարցազրույց [3]
Հմուտ ձեռքեր [2]
Սովորում են նկարել [0]

Նորույթ


http://ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24885
Գովազդ
http://ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 9 » Հարցազրույց
12:39
Հարցազրույց

Հարցազրույց` Մհեր և Անժելա

http://ericuk.do.am/_ph/1/830048451.jpg?1407567780

Մհերը և Անժելան ընկերներ են:Նրանք միասին սովորում են Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի, դասական վոկալի բաժնում:Նրանց համար երաժշտությունը հոգևոր մարմին է,որը չի կարող երբեք վերջանալ: ericuk.do.am-ը միշտ պատրաստ է օժանդակել և աջակցել նման տաղանդավոր և շնորհաշատ երեխաներին:

1.Ինչպե՞ս սկսվեց ձեր «երաժշտական» ճանապարհը:

Մհեր. Նախ ողջունում եմ Ձեզ,իմ երաժշտական ճանապարհը սկսվեց, երբ ես ընդունվեցի Արմեն Հովհաննիսյանի անվան համար 194 հիմնական դպրոց:Այնտեղ գործում էր «Կաքավիկ երգչախումբը»,որտեղ գտա իմ ուրույն տեղը և սկսցեի իմ երաժշտական ճանապրհը:

Անժելա. Ես դեռևս փոքր տարիքից շատ եմ սիրել երգել և իմ բարեկամների,հարազատների խորհրդով ընդունվեցի Սայաթ ՆՈվայի անվան երաժշտական դպրոց, որտեղից էլ սկսվեց իմ երաժշտական ճանապարհը:

2.Ի՞նչ է ձեզ համար երաժշտությունը:

http://ericuk.do.am/_ph/1/124177638.jpg?1407569000

Մհեր. Ինձ համար երաժշտությունը մի ճանապարհ է որտեղով դեռ պետք է քայլեմ,իմ ներդրումը պետք է ունենամ այդ ճանապարհի զարգացման մեջ:Առաջնահերդ երաժշտությունը ինձ համար հոգի է,անվերջանալի երևույթ:

Անժելա. Ինձ համար երաժշտությունը մի հոգևոր աշխարհ է,որտեղ ունեմ իմ ուրույն տեղը, որտեղ կարող եմ ստեղծագործել և ինձ լավ զգալ երաժշտության միջոցով:

3.Մհեր! երբ զգացիր քո մեջ երգելու ցանկությունը:

http://ericuk.do.am/_ph/1/793153662.jpg?1407569000

Մհեր. Երբ ընդունվել էի «Կաքավիկ» երգչախումբը,կարողացա կառուցել իմ լսարանը,որոնք իմ բարեկամներն էին,նրանցից ոգևորված իմ մեջ առաջացավ ավելի մեծ սեր երաժշտության մեջ:

4.Անժելա! քա՞նի տարեկանից սկսեցիր զբաղվել՝ լուրջ երգեցողությամբ:

http://ericuk.do.am/_ph/1/220247355.jpg?1407569000

Անժելա. Երգել սկսել եմ դեռ փոքրուց,սակայն լուրջ երգեցողությամբ զբաղվել եմ 12 տարեկանից, երբ ընդունվեցի Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոց:

5.Ի՞սկ ում խորհրդով,սկսեցիցք մասնագիտանալ երաժշտական բնագավառում:

Մհեր. Ինձ առաջնորդել է իմ տատիկը` Հասմիկ Ավագյանը:Տատիկիս խորհրդով և իմ ցանկությամբ ես ընդունվեցի Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոց և սկսեցի մասնագիտանալ երաժշտության բնագավառում:

Անժելա.  Ինձ խորհուրդ են տվել իմ այն բարեկամները ովքեր գլուխ էին հանում երաժշտությունից:Եվ այսօր պարտական եմ հենց նրանց այս մակարդակին հասնելու համար:Շնորհակալ եմ նրանցից անչափ:

6.Մհեր! մենք գիտենք, որ Ձեր երաժշտական դպրոցում, դու երգչախմբի աշակերտական խորհրդի նախագահն ես:

http://ericuk.do.am/_ph/1/778267337.jpg?1407569000

Մհեր. Այո, ես երգչախմբի աշակերտական խորհրդի նախագահն եմ:Մեծ հաճույքով կրում եմ այդ պաշտոնը,որովհետև իմ կողքին ունեմ շատ լավ ընկերներ,որոնք ինձ ամեն հարցում աջակցում են:Ունեմ իմ երգչախմբի ուսուցչուհին` Մարիամ Գալստյանը,ով իմ աշխատանքը գնահատում է և սիրում:

7.Անժելա! մենք տեղյակ ենք,որ այս տարի դու մասնակցլ ես՝ քաղաքապետարանի դպրոցների ամփոփիչ մրցույթին և վաստակել բարձր միավորներ,ի՞նչ կասես դրա վերաբերյալ:

Անժելա. Ես կասեմ,որ այդ մրցույթում հերշտ չէր բարձր միավորներ վաստակելը,սկայն ես մեծ ուրախությամբ նշում եմ,որ կարողացա վաստակել բարձր և իմ դպրոցը պատվով ներկայացնել:

8.Մհեր ի՞սկ դու ստեղծագործում ես, գրում ես՝ երաժշտություն, բանաստեղծություն...

Մհեր. Այո,բնականաբար ստեղծագործում եմ,հաճախում եմ երաժշտական դպրոցում Կոմպոզիցիայի բաժինը, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ուսուցչին Աշոտ Սադյանին և ուզում եմ շնորհակալությոսւն հայտնել նաև իմ Սոլֆեջոյի ուսուցչուհուն Մելինե Սելվինասյանին ինջ աջակցելու համար:Հիմնականում ստեղծագործոմ եմ դաշնամուրի համար և իմ վերջին բազմաածավալ ստեղծագործությունն է` «Տխուր-ուրախ»:

9.Անժելա և Մհեր, երբ է ձեր միջև ձևավորվել ընկերությունը:

http://ericuk.do.am/_ph/1/993309468.jpg?1407569000

Մհեր. Մեր մեջ ընկերությունը սկսվել է, երաժշտական դպրոցից,երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք:Անժելան շատ լավ մարդ է,լավ ընկեր:Ցանկանում եմ որ Անժելայի նման ընկերները լինեն շատ ու շատ:

Անժելա. Մհերը նույնպես լավ ու բարի ընկեր է:Ամեն ինչից առաջ  նախ խորհրդակցում ենք միմյանց հետ հետո նոր գործում:Նա հիանալի անձնավորություն է և շատ լավ ընկեր ինձ համար:

10.Եվ վերջում, որպես եզրփակիչ հարց՝ ի՞նչ կմաղթեք,մեր կայքին ե մեր կայքի աjցելուներին:

Մհեր. Նախ ուզում շնորհակալություն քեզ հայտնել` Արթուր  ջան, ինչպես նաև Ձեր կայքին մեր շատ սիրելի` ericuk.do.am-ին,շատ եմ սիրում ericuk.do.am-ը քանի որ տարածաշրջանում նման գրագետ կայքերը երեխաների համար շատ քիչ են:Մաղթում եմ Ձեզ անսպառ աշխատանք և միայն լավն ու բարին,կարծում եմ մեր համագործակցությունը կշարունակվի,շնորհակալություն:

Անժելա. Ես նույնպես միանում եմ Մհերի մաղթանքներին,ցանկանում  Ձեզ ամենալավն ու բարին:Միշտ եղեք առաջատար,շնորհակալություն:

                               Հարցազրույցը` Արթուր Մանուկյանի

 

 

Կատեգորիա: Հարցազրույց | Դիտումներ: 920 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Օգոստոս 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ժամացույցիկ

                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2017