Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSՈՒրբաթ, 29.03.2024, 18:15



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Նորություններ [16]
Ուրախ խոհանոցիկ [1]
Սովորում ենք նկարել [1]
Մուլտֆիլմեր [3]
Բանաստեղծություններ [3]
Հումորներ [1]
Հեքիաթներ [4]
Վիկտորինա [2]
Մուլտաշխարհում [5]
Հետաքրքիր փաստեր [6]
Կարևոր է իմանալ [9]
Պատմվածքներ [5]
Քաղաքավարություն [1]
Հարցազրույց [2]
Հմուտ ձեռքեր [2]
Սովորում են նկարել [0]

Նորույթ


//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24906
Գովազդ
//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 2 » Շուրջերկրա ճանապարհորդներ
15:19
Շուրջերկրա ճանապարհորդներ
Քրիստափոր Կոլումբոս











1492 թվականներին, երեք նավ, Իսպանիայի դրոշի ներքո և Կոլումբոսի հրամանատարությամբ կտրեցին անցան Ատլանտյան օվկիանոսը և հասան մի անծանոթ մայրցամաքի:Համոզված, որ դա Հնդկաստանն է, Կոլումբոսը «հնդկացի»
անվանեց իրեն դիմավորող կարմրամորթ բնիկներին:Այնինչ, Կոլումբոսը հայտնագործել էր մինչ այդ եվրոպացիներին անհայտ մի մայրցամաք, որն, ավելի ուշ, Ամերիգո Վեսպուչիի անունով կոչվց Ամերիկա:Իսկ ամերիկյան բնիկների անունը մնաց
«հնդկացի»:

Ամերիգո Վեսպուչի


Ամերիգո Վեսպուչին այն բացառիկ հաջողակ ծովագնացներից է, ում անունով է կոչվել, ըստ էության, իրենից առաջ հայտնաբերված Ամերիկա մայրցամաքը:

Ամերիգո Վեսպուչին որպես ծովային ծառայել է Իսպանիայում, Պորտուգալիայում: 1499–1504 թթ-ին մասնակցել է մի քանի արշավախմբերի՝ դեպի Հարավային Ամերիկայի հյուսիսային ափերը: Այդ մայրցամաքի հյուսիսային և արևելյան ափերով նավարկելիս նա, հակառակ Կոլումբոսի, հանգել է այն եզրակացության, որ այն նորահայտ աշխարհ է, և անվանել է Նոր Աշխարհ: Վեսպուչին իր ճանապարհորդությունների մասին հաղորդել է նամակներով, որոնք այդ ժամանակաշրջանում մեծ համբավ էին վայելում և բազմիցս վերահրատարակվել են: 
Լոթարինգիացի քարտեզագիր Մ. Վալձեմյուլլերը Ք. Կոլումբոսի Հարավային Ամերիկայի երկրների հայտնագործությունները վերագրել է Վեսպուչիին և, ի պատիվ նրա, առաջարկել մայրցամաքն անվանել Ամերիկա: 1538 թ-ին ֆլամանդական քարտեզագիր Մերկատորն իր քարտեզի վրա առաջին անգամ  այդպես է անվանել նաև Հյուսիսային Ամերիկան:

Ֆեռնան Մագելան 



Պորտուգալացի ծովագնաց  Ֆ. Մագելանը 1505–12թթ-ին մասնակցել է պորտուգալական արշավախմբերին: Նա համոզված էր, որ Հարավային ծովի և Ատլանտյան օվկիանոսի միջև կա մի նեղուց, այսինքն՝ ավելի կարճ ճանապարհ, որն Իսպանիան կկապեր Հնդկաստանի և Համեմունքների կղզիների (Ինդոնեզիա) հետ:
Այդ նպատակով իսպանական Կառլոս I թագավորի հովանավորությամբ 1519 թ-ի սեպտեմբերի 20-ին Մագելանի ղեկավարած 5 նավից («Տրինիդադ», «Սան Անտոնիո», «Սանտ Յագո», «Կոնսեպսիոն», «Վիկտորիա») բաղկացած արշավախումբն ուղևորվեց դեպի արևմուտք: Կտրելով Ատլանտյան օվկիանոսը՝ հայտնաբերեց մի շարք կղզիներ ու հասավ Հարավային Ամերիկայի ափերը՝ Լա Պլատայի գետաբերան: Անցնելով Հարավային Ամերիկան Հրո Երկիր կղզուց բաժանող իր իսկ հայտնագործած նեղուցով (հետագայում կոչվեց Մագելանի նեղուց)՝ կտրեց Խաղաղ օվկիանոսը (17.000 կմ) և նավարկեց դեպի Ֆիլիպինյան կղզիներ: Տեղացիների հետ ընդհարման ժամանակ, սակայն, Մագելանը սպանվեց: Ամբողջ արշավախմբից Իսպանիա վերադարձավ միայն «Վիկտորիա» նավը՝ անցնելով Հնդկական օվկիանոսն ու շրջանցելով Աֆրիկան: Այդպես կատարվեց առաջին շուրջերկրյա նավարկությունը, որը գիտական խոշոր նշանակություն ունեցավ:

                                                                        Արթուր Մանուկյան և Անի Սարգսյան
Կատեգորիա: Կարևոր է իմանալ | Դիտումներ: 5651 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Ադմինիստրատոր  
0

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Ժամացույցիկ

                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2024