Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSՈՒրբաթ, 29.03.2024, 05:33



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Նորություններ [16]
Ուրախ խոհանոցիկ [1]
Սովորում ենք նկարել [1]
Մուլտֆիլմեր [3]
Բանաստեղծություններ [3]
Հումորներ [1]
Հեքիաթներ [4]
Վիկտորինա [2]
Մուլտաշխարհում [5]
Հետաքրքիր փաստեր [6]
Կարևոր է իմանալ [9]
Պատմվածքներ [5]
Քաղաքավարություն [1]
Հարցազրույց [2]
Հմուտ ձեռքեր [2]
Սովորում են նկարել [0]

Նորույթ


//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24906
Գովազդ
//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 6 » Պատմվածքներ
20:11
Պատմվածքներ
Մանկական պատմվածքներ
Մեր բակի պատմությունը...
http://ericuk.do.am/_ph/1/2/601252431.jpg
Ամառային արձակուրդն սկսվել էր:Երեխաները բակ էին իջել ու Ծառի տակ հավաքված՝ չգիտեին՝ ինչ մտածեն, որ ժամանակը հետաքրքիր անցնի:Լուսինեն խորասուզված գիրք էր կարդում:
- Ի՞նչ ես կարդում, - նրա ուսի վրայով նայելով՝ հետաքրքրվեց Կոկոն:
- Հին աշխարհի առասպելները, - պատասխանես Լուսինեն:
- Հա՜,- ասաց Կոկոն, - հին ժամանակներ...:Ո՞նց չէ, հիշում եմ:Հիշում եմ, որովհետև ել էլ եմ կարդացել:Գիտե՞ս՝ ինչ հետաքրքիր գիրք էր. գունավոր նկարներով...
- Իմացա,- տեղից վեր ցատկելով՝ ոգևորված բացականչեց Անին,- եկեք մեր բակի մասին գիրք գրենք:
-Ու՛խ, ապրես,-հնարավորություն տվեց Կոկոն,- մե բակի պատմությունը կգրենք,թե ինչ հետաքրքիր բաներ են կատարվել:Թե չէ՝ մեկ էլ տեսար՝ տարիներ կանցնեն, ու ոչ ոք չի հիշի, թե ինչ լավ մարդիկ էին ապրում,ինչ հնարամիտ թռչուններ,Քուչոն...:Հենց ել էլ կգրեմ, ի՞նչ ենք երկար-բարակ մտածում: Որոշումը կայացրած համարելով՝ Կոկոն սկսեց պոչից մի հարմար փետուր ընտրել, որ պոկի,որպես գրիչ օգտագործի:
-Իզուր մի՛ չարչարվիր,- մեջ ընկավ Տիգրանը,- ավելի լավ է՝ թողնես՝ գիրքը ես գրեմ:Մեր բակում պատմություն կա՞,որ ես մեջը խառնված չլինեմ, ուրեմն՝ իմ հիշողություններն ամենաշատն են:
- Էդ էր պակաս,- վրդովվես Անին,- առաջինը ո՞վ մտածեց գիրք գրելու մասին:Ով որ մտածել է, նա էլ կգրի:
- Կարելի՞ է,մի քիչ էլ ես գրեմ,- կամացուկ խնդրեց Լուսինեն,- գոնե կես էջ:Հա՞:
- Չե՛,կտրուկ պատասխանեց Կոկոն,- դեռ փոքր ես,ի՞նչ ես հիշում,որ ինչ էլ գրես:Կմեծանաս կտեսնենք:
- Կարո՞ղ եմ մի բան էլ ես առաջարկել,- անսպասելիորեն միջամտեց Ծառը:- Ես մեր բակի ամենահին բնակիչն եմ:Գիտե՞ք ինչե՜ր եմ հիշում...:Ձեր ծնողներին էլ եմ հիշում,երբ դեռ ձեզ պես վազվզում էին իմ ստվերի տակ:Դրա համր էլ թողեք՝ ես գրեմ:
- Իսկ որ դուք գիշերները մուշ-մուշ քնած եք ու ոչինչ չեք տեսնու՜մ,-առարկեց Քուչոն:- Ավելի ճիշտ կլինի, եթե համաձայնվեք ու գործն ինձ թողենք:
Պորզվեց՝ բոլորն էլ ուզում են, որ գիրքը հենց իրենք գրեն, և ամեն մեկն էլ մի բան գիտի,որ մյուսները չգիտեն:Սկսեցին վիճել ու ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս:
-Չե՛,վեճով գործն առաջ չի գնա,- վերջապես ասաց Ծառը:Նա իսկապես շատ իմաստուն էր:- Պիտի փորձենք մի ելք գտնել:Բայց ո՞նց:
-Ես գիտեմ,- առաջարկեց Գրիգորը,- եկեք վիչակ գցենք:Մենք քանի՞ հոգի ենք:Այդքան էլ թղթի թերթիկներ վերցնենք, մեկի վրա գրենք «գիրք»,իսկ մյուսները մաքուր թողնենք:
-Հետո՞,- հետաքրքրվեցին ընկերները:
-Հետո թղթերը կծալենք ու կլցնենք գլխարկի մեջ:Ամեն մեկը մի հատ քաշի:Ով գրած թերթիկը քաշ, նա էլ գիրքը կգրի:
Գրիգորի առաջարկը բոլորին դուր եկավ, ու երեխաները գործ անցան:
Երբ ծալված թերթիկներ գլխարկի մեջ էին,Ծառը հանդիսավոր ձայնով հայտարարեց.
-Բարեկամնե՛ր, սկսում ենք վիճակահանությունը:
Շուտով ամեն մեկը մի թերթիկ ձեռքին՝ հերթով սկսեցին բացել:
Առաջինը Ծառը բացեց:
-Ափսո՜ս սոսափեց Ծառը,- իմը փուչ դուրս եկավ:Ուրեմն՝ գրքում հիշողություններս չեն լինի:
- Իմ թուղտն էլ է դատարկ,- հիասթափված՝ դատարկ թուղթը դնելով գրպանը՝ ասաց Լուսինեն:
Հաջորդը Տիգրանի հերթն էր,բայց նրա թուղթն էլ դատարկ դուրս եկավ:
-Ի՜նչ վատ ստացվեց,- դժգոհ բացականչեց նա,- հիմա ոչ ոք չի իմանա,թե ինչքան հետաքրքիր խաղեր եմ հորինել:
-Այ քեզ բա՜ն,- զարմացավ Անին, որն արդեն համարյա համոզված էր, թե իր բախտն է բերելու,-իմն էլ է փուչ:
- Տեսա՞ք:Որ ասում էի՜:Գիրքը ես եմ գրելու,-ինքնագոհ տեսքով հայտարարես Կոկոն ու բացեց թուղտը: Նրա թուղթն էլ դատարկ դուրս եկավ:
- Ոչի՛նչ չեմ հասկանում:Լուսինե՛.ճիշտ ասա,երևի տառերը մոռացել էիր ու ոչ մի թերթիկի վրա ոչինչ չես գրել,-թուղտը շուռումուռ տալով, խիստ ձայնով բացականչես Կոկոն:
Բայց Քուչոն ԼՈւսինեին օգնության հասավ:
- Ոչ մի բան էլ չի մոռացել,սխալվում ես,- առարկեց Քուչոն ու ձեռքի թուղթը Կոկոյին պարզեց:Թղթի վրա չաղլիկ տպատառերով հստակ գրված էր՝ ԳԻՐՔ:
- Գիրքը ես եմ գրելու,- հպարտ-հպարտ  ասաց Քուչոն, ու աչքերը փայլեցին:
-Է՜հ, բախտդ բերեց,- ափսոսանքով հոգոց հանեց Կոկոն ու Քուչոյին խնդրեց, որ գոնե գրելիս իր պատմություններից էլ մի եկուսը հիշի:
- Չմոռանաս փաստերը ճիշտ հերթականությամբ թվարկել.ինչքան չլինի՝ պատմություն է,-հուշեց Ծառը:
- Ու անպայման նկարներ էլ թող լինեն:Նկարներով ավելի հետաքրքիր է,- խուրհուրդ տվեց Անին:
Քուչոն շվարեց:
- Այդքանը մենակ ո՞նց անեմ,- անհանգստացավ նա:
- Ինքդ չուզեցի՞ր, որ գիրքը դու գրես:Էլ ի՞նչ ես բողոքում,- զարմացավ Տիգրանը:
-Հա,- գլուխը կախես Քուչոն,- ես կարծում էի, թե ոտանավորներ կգրեմ մեր բակի մասին,բայց չգիտեյի, որ հիշողություններ էլ եմ գրելու:Իսկ նկարել բոլորովին չեմ կարողանում:
- Ինձ լսեք,- խոսեց Ծառը,- լավ կլիներ՝ միասին գրեինք՝ համագործակցելով:
-«Հա-մա-գոր-ծակ-ցել» նշանակում է ընկերովի աշխատել,- բացատրեց Անին՝ երկար բառը վանկ-վանկ
ասելով, որ Լուսինեն հիշի,- Ծատը ասում է, որ առանձին-առանձին գործ անելն ավելի դժվար է,քան միասին:
- Ես Ծառի պատմածները գրի կառնեմ,- առաջարկեց Գրիգորը,- իմ ձեռագիրը լավն է:
-Կարելի՞ է՝ ես ել քեզ օգնեմ,- խնդրեց Լուսինեն,- ես արդեն շատ վարժ եմ գրում, ազնիվ խոսք:
-Ուրեմն՝ Ծառն ու Կոկոն կպատմեն,Քուչոն ոտանավորներ կհորինի,Լուսոն ու Գրիգորը կգրեն,Տիգրանը կնկարի,ես էլ վերջում կստուգեմ, որ հանկարծ սխալներ չլինեն, -ի մի բերեց Անին:- Ա՛յ թե հրաշալի գիրք կստացվի:Վերնագիրն էլ կլինի «Մեր բակի պատմությունը. հեղինակներ՝ բոլոր բնակիչներ»: երեխաներն իրենց որոշումներից գոհ՝ ուրախ ծափ տվեցին, իսկ Քուչոն հայտարարեց.
- Ես արդեն նախաբան եմ հորինել:Կարդամ՝ լսեք.

             Մի գիրք գրենք միասին
             Մեր ընկերության մասին,
             Թող բոլորը իմանան
             Ու մեզանով հիանան:


-Ապրե՛ս,- Քուչոյին գովեց Ծառը:-Ու բոլորն, ովքեր մեր գիրքը կարդան, կհասկանան, թե ինչ ճշմարիտ բան է համագործակցելը,- հետո նայեց Լուսինեյին ու,համենայն դեպս, բացատրեց,- այսինքն՝ գործը միասին անելը:

                                                                                                             Արթուր Մանուկյան

 
Կատեգորիա: Պատմվածքներ | Դիտումներ: 4172 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Սեպտեմբեր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Ժամացույցիկ

                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2024