Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSՈՒրբաթ, 19.04.2024, 20:25



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Նորություններ [16]
Ուրախ խոհանոցիկ [1]
Սովորում ենք նկարել [1]
Մուլտֆիլմեր [3]
Բանաստեղծություններ [3]
Հումորներ [1]
Հեքիաթներ [4]
Վիկտորինա [2]
Մուլտաշխարհում [5]
Հետաքրքիր փաստեր [6]
Կարևոր է իմանալ [9]
Պատմվածքներ [5]
Քաղաքավարություն [1]
Հարցազրույց [2]
Հմուտ ձեռքեր [2]
Սովորում են նկարել [0]

Նորույթ


//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24906
Գովազդ
//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 2 » Պատմվածքներ
22:39
Պատմվածքներ
Բարի Ծաղիկը
http://t1.ftcdn.net/jpg/00/44/64/26/400_F_44642670_wyP9LLpJXnCaKIFzrOKNXbSh5qs4xuVj.jpg
Խաղաղության բարի աղավնին ճամփորդելիս անապատի կիզիչ արևի տակ` մի անգամ հանդիպեց գեղեցիկ, բայց բոլորի կողմից անտեսված ու լքված մի ծաղկի: Ծաղիկն այնքան բազմերանգ ու դյութիչ էր, որ աղավնին, չդիմանալով նրա հմայքին, մոտեցավ գլխիկոր ծաղիկին ու ասաց.
-Որքա՜ն լավն ես դու, աննման հրաշք...
Ծաղիկն ուժասպառ գլխիկը մի փոքր բարձրացրեց ու ժպտաց աղավնուն.
-Գիտե՞ս, գեղեցի՛կ թռչնակ, ես բարի ծաղիկն եմ, սակայն ինձ ոչ ոք չի նկատում: Դու միակն էիր, որ տեսար ինձ ու հավանեցիր, փրկի՛ր ինձ, խնդրում եմ:
-Ինչպե՞ս,- զարմացավ աղավնին:
-Տա՛ր ինձ այստեղից, փրկի՛ր ինձ այս անապատային կյանքից...
-Իսկ ու՞ր կցանկանաս, որ տանեմ:
-Տա՛ր ինձ այն երկիրը, որտեղ ինքդ կապրեիր, տա՛ր այնտեղ, որտեղ կյանք, գեղեցիկ բնություն ու սառնորակ աղբյուրներ կան...
Աղավնին առավ իր թևին «Բարիե ծաղկին, ու նրանք միասին թռան դեպի անեզր երկինք: Աղավնին սավառնում էր աշխարհից աշխարհ` ցույց տալով ծաղկին շատ ու շատ երկրներ:
«Բարիե ծաղիկը շատ երկրներ հավանեց, բայց այն ամենը, ինչ ինքն էր ուզում, ամեն տեղ պակասում էր:
Վերջապես աղավնին նրան հասցրեց մի գողտրիկ ու չնաշխարհիկ երկիր, որը գեղանի աղջկա էր նման երկնքից...
Արդեն հեռվից երևաց մի ձյունագագաթ բարձր սար, որն ասես գերբնական գեղեցկությամբ էր պարուրված:
-Հրա՜շք է սա, իսկական հրա՜շք,- հիացմունքից բացականչեց «Բարիե ծաղիկը:
-Այո , հրաշք է, իրական հրաշք, քանի որ այս սարի վրա է կանգ առել Նոյի տապանը: Ու գիտե՞ս «Բարիե ծաղիկ դա այս երկրի անգին սարն է և այս երկրի բնակիչների կուռքը:
-Իսկապե՞ս, չգիտեի:
Այդ երկրի երկնակամարում նրանք շրջեցին ամենուր, տեսան շատ ու շատ այլ սարեր, ձորեր, անտառներ, գետեր, որոնք մեկը մյուսից հմայիչ էին: Եվ հանկարծ «Բարիե ծաղիկն երկրից քիչ հեռու նկատեց մի փոքրիկ երկիր.
-Ինչու՞ է այն փոքրիկ գեղեցկուհին այսպես թախծոտ աչքերով նայում այստեղ,-հարցրեց «Բարիե ծաղիկն աղավնուն:
-Ճիշտ նկատեցիր, սիրելի ծաղիկ, այդպես թախծոտ ու կարոտով է նայում, քանի որ այս երկրի փոքրիկ քույրիկն է: Նա գտնվում է քրոջն այդքան մոտ, բայց միաժամանակ այդքան հեռու...
-Ինչպե՞ս թե հեռու:
-Այո՛, նրա նպատակն է բռնել քրոջ ձեռքն ու ապրել նրա հետ կողք կողքի, սակայն չար թշնամին գողացել է մեր գեղուհու քրոջը և չի ցանկանում նրան ազատ արձակել...
-Ափսոս, քույրերին բաժանելը լավ բան չէ,- ասաց ծաղիկը:
-ճիշտ է,- համաձայնեց աղավնին:
Նրանք շարունակեցին շրջել երկրով մեկ: Աղավնին ցույց տվեց ծաղկին երկրի Մայր եկեղեցին և պատմեց նրան, որ այդտեղ է իջել Աստծո միածին որդին, և հենց դրանով է պայմանավորված այդ քաղաքի և եկեղեցու անվանումը: Հետո նրանք, սավառնելով երկնքում, տեսան շատ ու շատ այլ վանքեր ու տաճարներ: Տեսան ժայռափոր եկեղեցին, հեթանոսական գեղեցիկ ու աննման տաճարը: Եվ յուրաքանչյուրի մոտով թռչելիս` աղավնին պատմեց ծաղկին այդ վանքի ու տաճարի պատմությունը: Հասնելով կապուտաչյա գեղեցկուհի լճակին` աղավնին ասաց ծաղկին, որ մարդիկ շատ են սիրում նրա արքայական անվամբ ձկնիկին:
-Որքա՜ն վանքաշատ է այս երկիրը,- ասաց ծաղիկը,- ուրեմն այս երկրում շատ են նաև հավատացյալ մարդիկ, իսկ եթե նրանք շատ են, ուրեմն այս երկրում գերիշխում է բարությունը, արդարությունը, ազնվությունն ու գութը: Ամեն ինչ համապատասխանում է իմ ցանկություններին` գեղեցիկ բնաշխարհ, սառնորակ աղբյուրներ, բարի ու հավատքով հարուստ մարդիկ, որոնք խոսում են ինձ համար հոգեհարազատ լեզվով: Խնդրում եմ քեզ, ի՛մ բարի աղավնյակ, ապաստան գտի՛ր ինձ հենց այս երկրում:
Աղավնին երկար մտածելուց հետո նրան ապաստան գտավ և տնկեց ուղիղ այդ երկրի սրտիկում:
-Կատարեցի քո խնդրանքն ու ցանկությունը, սիրելի՛ «Բարիե ծաղիկ, իսկ դու կպատմե՞ս ինձ քո անվան պատմությունը:
-Հաճույքով, ի՛մ փրկիչ ընկեր: Անունս «Բարիե է, որ իմ յոթ երփներանգ ծաղկաթերթերից համբույր ուղարկեմ այս երկրին: Երբ կարմիր ծաղկաթերթով համբույր ուղարկեմ, հաջողությունն ուղեկից կլինի այս երկրին: Երբ կապույտով՝ երկինքը կլինի լազուր, ծիրանագույնով՝ բերքառատ կլինի յուրաքանչյուրի այգին: Իսկ երբ այս երեք գույները՝ կարմիրը, կապույտն ու ծիրանագույնը, համաձուլվեն, միասնական համբույր ուղարկեն ապա ամենուր կհնչեն հաղթական ճիչեր: Երբ ճերմակ ծաղկաթերթիկով համբույր ուղարկեմ, առողջություն, երջանկություն ու ամուր ընտանիք կմաղթեմ նորապսակներին: Երբ վարդագույն ծաղկաթերթով համբույր սփռեմ, կժպտա այս երկիրը, խինդով կծաղկեն պարտեզների ամուշահոտ ծաղիկները` դարձնելով այս երկիրն դրախտային: Եվ վերջին արծաթափայլ թերթիկս խաղաղ ու բարի գիշերվա համբույր կսփռի իմ աննման երկրի վրա: Ահա իմ ողջ գաղտնիքը, իմ «Բարիե անվան գաղտնիքը, և քանի դեռ ես անթառամ եմ, կապրեմ այս երկրում ու ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան այդ ամենը կսփռեմ իմ օրրանում, որտեղ ես կենդանացա ու ապաստան գտա, ի՛մ սիրելի աղավնյակ...

                                                                                             Լուսինե Ներսիսյան (թղտակից)
Կատեգորիա: Պատմվածքներ | Դիտումներ: 2976 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Ժամացույցիկ

                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2024