Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSՈՒրբաթ, 29.03.2024, 11:33



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Նորություններ [16]
Ուրախ խոհանոցիկ [1]
Սովորում ենք նկարել [1]
Մուլտֆիլմեր [3]
Բանաստեղծություններ [3]
Հումորներ [1]
Հեքիաթներ [4]
Վիկտորինա [2]
Մուլտաշխարհում [5]
Հետաքրքիր փաստեր [6]
Կարևոր է իմանալ [9]
Պատմվածքներ [5]
Քաղաքավարություն [1]
Հարցազրույց [2]
Հմուտ ձեռքեր [2]
Սովորում են նկարել [0]

Նորույթ


//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24906
Գովազդ
//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 10 » Հետաքրքիր փատեր
23:50
Հետաքրքիր փատեր
Տարվա եղանակները
http://ericuk.do.am/_ph/2/882935787.jpg
Երկրագունդը պտտվում է ոչ միայն իր առանցքի շուրջ, այլև արեգակի:Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում Երկիրը կատարում է մեկ լրիվ պտույտ արեգակի շուրջը, կոչվում է տարի:Այդ ընթացքում Երկրի վրա հերթափոխվում են տարվա եղանակները՝ ձմեռ,գարունը,ամառ և աշուն:Դրանք փոխվում են Երկրագնդի առանցքի թեքության պատճառով:
Իմ ուշի՛մ բարեկամ,ինչպես տեսնում ես,Արեգակը տարբեր կերպ է լուսավորում ու ջերմացնում Երկրի տարբեր մասերը:Մեկ երկրագնդի Հյուսիսային բևեռն է թեքված դեպի Արեգակը,մեկ՝ Հարավայինը:Տարվա եղանակները հյուսիսային և հարավային  կիսագնդերում միշտ հակառակն են:Այժմ կուսումնասիրենք տարվա եղանակները և կիմանանք դրանց մասին ավելին:



http://ericuk.do.am/_ph/2/419027745.jpg
Ձմեռ

Բարեկա՛մս, ե՛կ ծանոթանանք տարվա բոլոր եղանակներին:
Քանի որ Ամանորը ձմռանն է լինում,սկսենք ձմռանից:Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է:Արևը հորիզոնից շատ չի բարձրանում,դրա համար էլ այն շատ թույլ է տաքացնում ու լուսավորում:Երկինքը գրեթե միշտ ամպամած է:Ցերեկները կարճ են,իսկ գիշերները երկար:

  http://ericuk.do.am/_ph/2/925323698.jpg
Ձմռանը ձյուն, է գալիս և շուրջ բոլորն ամեն ինչ ծածկվում է սպիտակ «վերմակով»:Ձյան փաթիլները շատ գեղեցիկ են և իրարից տարբեր:Ասես նրբին ճերմակ թիթեռներ լինեն:Իսկ դու երբևիցե փորձե՞լ ես բռնել ձյան փաթիլը:Գիտե՞ս, դա հնարավոր է միայն բրդյա ձեռնեցեվ:Եթե ձյան փաթիլն ընկնի տաք ափի մեջ, անմիջապես կհալչի՝ վերածվելով ջրի կաթիլի:
Ձմռանը շատ հետաքրքիր է և ուրախ կարելի է չմուշկներով սահել,սահնակ քշել, ձնագնդիկ խաղալ և ձնեմարդ պատրաստել:

Իսկ որո՞նք են ձմռան ամիսները:Արի ծանոթանանք:


http://ericuk.do.am/_ph/2/32741963.jpg

Նոր տարին հիասքանչ տոն է,որը նշում են շատ ազգեր:Աշխարհի երկրների մեծ մասն այն նշում է հունվարի մեկին:Ամանորին մարդիկ նախապատրաստվում են. տոնածառ են զարդարում,համեղ ուտեստներ և նվերներ պատրաստում:

Գարուն

Գարունը հաջորդում է ձմռանը:Գարնանն արևը հորիզոնի նկատմամբ ավելի բարձր է լինում,քան ձմռանը:Այդ է պատճառը, որ գարնանն օրերը սկսում են տաքանալ, ցերեկները՝ երկարել,իսկ գիշերները՝ կարճանալ:Եվ գալիս է մի օր,որ գիշերվա ու ցերեկվա տևողությունները հավասարվում են:
 

 http://ericuk.do.am/_ph/2/518719800.jpg

Գարնանամուտին թեկուզ ցուրտ է, միևնուն է, ձյունը սկսում է հալչել:Արդեն դժվար է սահել սահնակով և պատրաստել ձնեմարդ:Գարունը շատ ջրառատ է՝ մի կողմից ձյունն է հալչում, մյուս կողմից էլ անձրևներ են տեղում:Այս եղանակին շատ դժվար է քայլել առանց թրջվելու՝ ամենուր ջրափոսեր են և մեծ ու փոքր առուներ:Իսկ դու գիտե՞ս՝ ինչ վտանգավոր է երբ տանիքներից կախված սառցա-
լեզվակները սկսում են հալչել:

Իսկ որո՞նք են գարնան ամիսները:Արի՛ թվարկենք:

 http://ericuk.do.am/_ph/2/518422499.jpg

Գարունը հարուստ է տոնական օրերով:Ինձ համար դրանցից ամենասիրելիներն են Մարտի ութը և Ապրիլի յոթը:Այս օրերին շնորհավորում են բոլոր կանանց: Մարտ,Ապրիլ ամիսներին եղանակը շատ փոփոխական է լինում. արևոտ օրը կարող է հանկարծակի դառնալ քամոտ և անձրևոտ,կարող է նույնիսկ ձյուն տեղալ. չգիտես ինչպես հագնվել:

Ամառ

Ահա և ամառ է՝տարվա ամենատաք եղանակը:Ամռանը ցերեկները գիշերներից երկար են,արևը շատ վաղ է ծագում,իսկ մայր է մտնում ուշ:Արևն ամռանը հորիզոնի նկատմամբ շատ բարձր դիքում է գտնվում:

 http://ericuk.do.am/_ph/2/104119873.jpg

Ամռանը լինում է տաք, նույնիսկ՝ շոգ:Տարվա այս եղանակը բույսերն ու կենդանիներն շա՜տ են սիրում:Ամենուր կարելի է տեսնել գույնզգույն գեղեցիկ ծաղիկներ:Ծառերն  ու թփերը պտղակալում են:Ամռանը կենդանիները դյուրությամբ են սնունդ հայթայթում:
Ամռանը կյանքը եռում է. հողագործները հավաքում են իրենց առաջին բերքը, երեխաները աղմկում են,խաղում բակում,անտառում սունկ ու հատապտուղներ հավաքում,ձուկ բռնում:Ջուրը ջրավազաններում այնքան է տաքանում,որ կարելի է լողալ և արևային լոգանք ընդունել:

Իսկ հիմա արի՛ թվարկենք ամառվա ամիսները:

 http://ericuk.do.am/_ph/2/248030067.jpg

Բարեկա՛մս,դու իհարկե տեսել ես,որ ամռանը մարդիկ երբեմն քայլում են հովհանոցներով, նույնիսկ երբ անձրև չի տեղում:Իսկ գիտե՞ս ինչու:Նրանք պաշտպանվում են արևի ուժեղ ճառագայթներից:Եթե մարդը շատ երկար ժամանակ կանգնի արևի տակ,վատ կզգա:Ուժեղ լույսը տհաճ է նաև աչքերին, որոնք նույնպես պետք է պաշտպանել:Դրա համար էլ խորհուրդ է տրվում երկար չմնալ արևի տակ, կրել արևային ակնոցներ ու գլխարկներ:

Աշուն

Ամառն իր տեղը զիջում է երփներանգ աշնանը:Արևն աշնանը հորիզոնին ավելի մոտ է լինում, քան ամռանը:Ցերեկները աստիճանաբար կարճանում են,իսկ գիշերները՝ երկարում:Աշնանը կա մի օր,երբ ցերեկվա ու գիշերվա տևողությունները հավասար են:

 http://ericuk.do.am/_ph/2/716185605.jpg

Աշնան սկզբին դեռ տաք է,սակայն եղանակը կամաց-կամաց ցրտում է:Երկինքը հաճախ ամպամած է,իսկ անձրևները հորդառատ են ու սառը:Փչում են ուժեղ քամիներ՝ պոկոտելով ծառերից չորացած տերևները և ծածկելով գետինը:Ցրտերին պատրաստվում են ոչ միայն բույսերը, այլև կենդանիները:

Հիմա էլ ծանոթանանք աշնան ամիսներին:

http://ericuk.do.am/_ph/2/641998084.jpg

Աշունն ուսումնական տարվա սկիզբն է:Ամբողջ աշխարհում սեպտեմբերի մեկը նշվում է որպես գիտելիքի օր:
Դպրոցը մի մեծ աշխարհ է, որտեղ երեխաները ձեռք են բերում շատ գիտելիքներ և լավ ընկերներ:Դպրոցն ունի իր կանոնները, որոնց պետք է հետևել:Օրինակ՝ դպրոց պետք է գնալ ժամանակին,կոկիկ հագնված,տնային աշխատանքները կատարած և այլն:
                                                                                         Արթուր Մանուկյան

Կատեգորիա: Հետաքրքիր փաստեր | Դիտումներ: 3394 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Ժամացույցիկ

                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2024