Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSԿիրակի, 22.10.2017, 14:51



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Հայ մեծերը [7]
Ուրախ խոհանոցիկ [2]
Մուլտֆիլմեր [2]
Հմուտ ձեռքեր [1]
Հեքիաթներ [1]
Մեր մոլորակը [1]
Հետաքրքիր փաստեր [0]
Հարցազրույց [0]
Հայոց պատմություն [0]
Նորություններ [1]

Նորույթ


http://ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24887
Գովազդ
http://ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Հետաքրքրիկ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 3 » Հայ մեծերը
13:10
Հայ մեծերը
Արամ Խաչատրյան

Арам Хачатурян (Aram Khachaturian)

Արամ Խաչատրյանը հայ խոշորագույն կոմպոզիտոր է, 20-րդ դարի երաժշտական մշակույթի ականավոր գործիչ: Խաչատրյանի ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գրականության ոսկե ֆոնդի մեծ մասն են կազմում: 
Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին Թիֆլիսում: Դարասկզբին Թիֆլիսը եղել է մշակույթի խոշոր կենտրոն: Այստեղ հյուրախաղերով հանդես են եկել ոչ միայն ռուս, այլ նաև օտարազգի հայտնի երաժիշտներ: Այսպիսի միջավայրում է մեծացել պատանի Արամը: 
Նրա երաժշտական հակումները շատ շուտ են ի հայտ եկել, դեռ մանկուց, բայց գրագետ նոտայագրությանը ապագա կոմպոզիտորը ծանոթացել է ավելի ուշ` 19 տարեկանում, երբ ընդունվել է Մոսկվայի երաժշտական տեխնիկումը: 

«Անհայտ»Խաչատրյանը
Արամ Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում: Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր /ըստ լյա և դո նոտաների/: Կոմպոզիտորը հաճույքով էր զբոսնում Լյադոյի հետ: Վերջինիս հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը` նվիրված շանը:

***
Պատերազմից հետո երևանյան հոսպիտալները լի էին վիրավորներով: Ժամանելով Երևան, Խաչատրյանը ցանկություն էր հայտնել համերգով հանդես գալ հոսպիտալներից մեկում: Կոմպոզիտորը երաժշտությունը մեջընդմիջում էր պատերազմի տարիներին երաժիշտների կյանքին վերաբերող հետաքրքիր պատմություններով: Հիշարժան է, հատկապես, հետևյալ դեպքը: Էվակուացիայի ժամանակ կայարաններից մեկում Խաչատրյանը, Օյստրախն ու Շոստակովիչը, բառիս բուն իմաստով, սոված էին մնացել: Ծանր վիճակից նրանց դուրս է բերել Օյստրախը` կատակով առաջարկելով տեղում համերգ տալ: Մտահղացումը հրապուրել է Խաչատրյանին և Շոստակովիչին, և երկուսն էլ հաճույքով ընդունել են առաջարկը: Հիանալի համերգի համար երաժիշտները արժանացել են ճաշի: 

***
1944 թվականին, երբ Հայաստանի հիմնի ստեղծման համար մրցույթ հայտարարվեց, Խաչատրյանը Երևան ժամանեց, բերելով Սարմենի խոսքերով գրված հիմնի իր տարբերակը: Նստելով գործիքի մոտ, ընտանեկան նեղ շրջանում կոմպոզիտորը սկսեց նվագել իր գրած հիմնը:
Ամառ էր, բոլոր պատուհանները բաց էին: Պարզվեց, որ շուրջբոլորը / բաց պատշգամբների մոտ, փողոցում/ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, ովքեր ոգևորված իրենց լծասով, միահամուռ կերպով սկսեցին երգել խաչատրյանական մեղեդին:
                                                                                                  Արթուր Մանուկյան
Կատեգորիա: Հայ մեծերը | Դիտումներ: 1233 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Ժամացույցիկ



Նորույթ




Արխիվ
Գովազդ
http://narek-blog.do.am/200x200-Pic.gif

http://ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg

http://ericuk.do.am/_ph/1/2/333626033.png


http://ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg


                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2017