Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSSՀինգշաբթի, 25.04.2024, 23:07



                                                                                                                 
                                                                                                                                                                                                      
                                                                                                           
Կայքի ցանկ
Բարի գալուստ 

Երաժշտություն

Բաժիններ
Հայ մեծերը [7]
Ուրախ խոհանոցիկ [2]
Մուլտֆիլմեր [2]
Հմուտ ձեռքեր [1]
Հեքիաթներ [1]
Մեր մոլորակը [1]
Հետաքրքիր փաստեր [0]
Հարցազրույց [0]
Հայոց պատմություն [0]
Նորություններ [1]

Նորույթ


//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Ձեր կարծիքը
200
Սոց-հարցում
ԸՆտրեք ամսվա հերոսին

Բոլոր պատասխանները 24906
Գովազդ
//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Կայքի գործընկերները
Picture
Lazer Copy  



Հետաքրքրիկ

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 3 » Հայ մեծերը
14:40
Հայ մեծերը

Առնո Բաբաջանյան

Առնո Բաբաջանյան

Հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921թ. Երևանում: Բաբաջանյանի հայրը շնորհալի մարդ էր, ֆլեյտա էր նվագում: Նրա ընտանիքում սիրւմ էին երաժշտությունը: Իսկ փոքրիկ Առնոյի կյանքում առաջին հանդիպումը իսկական կոմպոզիտորի հետ, տեղի է ունեցել մանկապարտեզում: Նա միշտ սիրով է հիշել այդ հանդիպումը. «Մի անգամ եկավ մի այցելու: Այդ մարդը խնդրեց մեզ երգել, որպեսզի իմանա, թե ով լավ ձայն ունի: Ես նույնպես երգեցի և ռիթմի տակ ծափ տվեցի: Այդ մարդը լսեց ու ասաց, որ պիտի զբաղվեմ երաժշտությամբ: Ավելի ուշ իմացա, որ այդ մարդը Արամ Իլյիչի Խաչատրյանն էր»: 
1929 թ Բաբաջանյանը ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: Ընդամենը 9 տարեկանում գրում է առաջին՝ «Պիոներական քայլերգ» ստեղծագործությունը: Այս գործը փոքրիկ Առոյին ճանաչում է բերում: 
1936 -ին ընդունվել է Երևանի կոնսերվատորիա, ուսանել է անվանի կոմպոզիտոր Վարդգես Տալյանի դասարանում: Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկայի կոնսերվատորիայում: 
Առնո Բաբաջանյանը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին և այդ տարիներին հատկապես, գրել է հայրենասիրական գործեր «Վաղարշապատի պարը», «Հերոսական բալլադ», կոնցերտներ ջութակի և դաշնամուրի համար: 
Նա մի շարք սիրված երգերի հեղինակ է՝ «Բարձր պահենք բարեկամության դրոշը», «Գուշակիր ցանկությունս», «Կամուրջներ», «Առաջին սիրո երգը», «Քեզ հետ», «Ես սպասում եմ քեզ» և այլն: 
Մեծ է Առնո Բաբաջանյանի դերը հայկական և խորհրդային էստրադայի, ինչպես նաև դասական երաժշտության մեջ: Իր կյանքի վերջին տարիներին գրում է նաև երաժշտություն կինոյի համար: Հայտնի են հետևյալ ֆիլմերը՝ «Առաջին սիրո երգը», «Հարսնացու հյուսիսից», «Ամպրոպի արահետով», «Անձամբ ճանաչում եմ» և այլն: 
Կատեգորիա: Հայ մեծերը | Դիտումներ: 1899 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Ամսվա հերոսներ

Որոնել

Մուտք
Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Ժամացույցիկ



Նորույթ




Արխիվ
Գովազդ
http://narek-blog.do.am/200x200-Pic.gif

//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg

//ericuk.do.am/_ph/1/2/333626033.png


//ericuk.do.am/_ph/2/2/994184216.jpg


                                                                       
  Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են  © 2024